Մահափորձ վարչապետի վրա

Կիրակի գիշերը Բաղդադում մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմայի նկատմամբ ականապատ ԱԹՍ-ի միջոցով: Կառավարության ղեկավարն ինքն է հայտնել, որ չի տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես լավ եմ եւ իմ ժողովրդի կողքին, եւ կոչ եմ անում բոլորին լինել հանգիստ ու զուսպ հանուն Իրաքի,-գրել է նա թվիթերյան էջում:-Դավադիր հրթիռները չեն կարողանա խոչընդոտել մեր հերոսական անվտանգության ուժերի համառությանն ու կայունությանը՝ ի պահպանություն մեր ժողովրդի անվտանգությանը»:

 

Al Hadath հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժել է վարչապետի անվտանգության ծառայության 10 աշխատակից: Բացի դա, կառավարության ղեկավարի նստավայրին նյութական վնաս է հասցվել:

Վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադում՝ այսպես կոչված «կանաչ գոտում»: Ի սկզբանե հարձակման մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը, որից հետո ուժայինները հաստատել են այդ տեղեկատվությունը: «Մուստաֆա ալ-Քազիմին չի տուժել, նա առողջ է: Անվտանգության ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներն այն անհաջող փորձի առնչությամբ»,-ասվում է ուժային կառույցների հաղորդագրության մեջ: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ Al Arabiya-ն հաղորդել էր, վարչապետը ստացել է թեթեւ վիրավորում եւ հոսպիտալացվել:

Ներկայում դեպի «կանաչ գոտի» բոլոր մուտքերի մոտ զգալիորեն ուժգնացված են անվտանգության միջոցառումները: Իրաքի ԶՈՒ հայտարարության համաձայն՝ այդտեղ անվտանգության իրավիճակը կայուն է եւ գտնվում է հսկողության ներքո:

ավելին

դիտվել է 1118 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները