Բժիշկները խորհուրդ են տալիս...

Դանիացի բժիշկները հայտնել են, թե ինչ ախտանշաններ են ունենում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ, եթե վարակվում են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Danmarks Radio-ն: Նրանք նշել են, որ այն իրավիճակը, երբ պատվաստված մարդը վարակվում է կորոնավիրուսով կոչվում է «ընդհատված ինֆեկցիա»:

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակված լինելու հիմնական ախտանշաններն են գլխացավը, մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և փռշտոցը: Ավելի ուշ կարող է ջերմության բարձրացում և հոտառության կորուստ լինել:

Բժիշկ Հարթմանը նշել է, որ նույնիսկ պատվաստված անձանց մոտ հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ՝ ընդհուպ հանգեցնել մահվան. «Սակայն, ընդհանուր առմամբ. էականորեն նվազում է հիվանդության ծանր ընթացք ստանալու հավանականությունն, իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ մարդիկ են հայտնվում հիվանդանոցներում և մահանում», - ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կախված  է նաև պատվաստանյութի տեսակից, մարդու տարիքից և ինդիվիդուալ այլ առանձնահատկություններից, սակայն պատվաստանյութը քիչ արդյունավետություն ունի 70 տարեկանից բարձր մարդկանց դեպքում պատվաստվելուց 6 ամիս անց, և եթե նրանք նորից պատվաստվեն, ապա կլինիկական վիճակը կբարելավվի:

Բժիշկ Բենֆիլդն էլ նշել է, որ պատավստված և կորոնավիրուսով վարակված մարդիկ հանդիսանում են կորոնավիրուսի վարակակիրներ և կարող են վարակել այլոց, հետևաբար կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անպայման թեստավորում անցնել:

ավելին

դիտվել է 242 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները