Փոփոխություններ՝ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարելբարձրագույն ուսումնական հաստա­տություն­ներում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույնևհետբուհականմասնագիտականկրթությանմասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից:

Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից և երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ: Դա արտացոլվել է որոշման մեջ:

Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով և իրավական հիմք ապահովելով՝ հնարավորություն է առաջացել Կառավարության որոշմամբ կարգավորելու մարտական գործողություններին մասնակցած, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի, առկա ուսուցմամբ բակալավրի կամինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը, ինչպես նաև ամրագրելու առաջադիմության շեմը (ՄՈԳ):

Ըստ որոշման՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սովորողների համար, պահպանելով գործող կարգի անապահովության միավորի ու մասնակի փոխհատուցման չափը (28+5 միավոր՝ 50% զեղչ, 28+10 միավոր` 60% զեղչ, 28+15 միավոր` 70% զեղչ, 28+20՝ 80%-90% զեղչ), սահմանվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու պահանջ, իսկ բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում առաջինկուրսում մասնակի փոխհատուցումը կտրամադրվի համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:

Ըստ որոշման՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների խմբերին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կերպ՝

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի ու ինտեգրացված կրթական ծրագրերով համապատասխան մասնագիտության համար սահմանվածընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 60-70 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

ավելին

դիտվել է 187 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները