Մինչև դեկտեմբերի 1-ը գույքահարկը չվճարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն

2021-ի հունվարի մեկից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Ընդ որում, գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը, իսկ մինչև 2021-ը Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին, հայտնում է «Լուրերը»։

Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկերը միավորվում են մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերնայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը:

Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1քմ հողի հարկը կազմում էր 2000 դրամից փոքր ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր:

Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքագրման պլանը կատարվել է թե ոչ: Միաժամանակ հիշեցնում են՝ հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունանա դատարան դիմել և ստանալ գումարը: Հավաքագրված գումարը, Երևանի պարագայում նույնպես, ուղղվելու է համայնքի կարիքներին ու զարգացման ծրագրերին, հստակեցնում է Արմեն Հարությունյանը, բայց այս պահին դեռ չեն հստակեցրել թե որ վարչական շրջանին որքան գումար կհատկացվի հավաքագրված գումարից, ասում են՝ գումարը կբաշխվի ըստ անհրաժեշտության: Հաշվարկել են նաև հաջորդ տարվա նախատեսվող հարկային մուտքերի չափը՝ 9 մլրդ 200 մլն դրամ:

 

ավելին

դիտվել է 157 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները