Ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը

Ինչպես գիտեք՝ գովազդի մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պետք է ամբողջությամբ արգելվի վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծի հեղինակները, որպես հիմնավորում նման ծայրահեղ քայլի՝ ի թիվս այլ փաստարկների, բերում են նաև եվրոպական երկրների փորձը։

Սակայն «եվրոպական փորձի» ամենամակերեսային հետազոտությունն անգամ ցույց է տալիս, որ վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի արգելվում այն երկրների բացարձակ մեծամասնությունում, որտեղ դրանք կազմակերպելու գործունեությունը թույլատրված է օրենքով։ Այսինքն՝ եթե տվյալ երկրում թույլատրվում է կազմակերպել, օրինակ՝ առցանց կազինո խաղեր, ապա գովազդել այդ նույն խաղերը տվյալ երկրում նույնպես թույլատրվում է։  Որոշ դեպքերում կիրառվում են տարատեսակ սահմանափակումներ, ինչպիսիք են՝ գովազդի հեռարձակման տևողությունը, խաղամոլության վերաբերյալ նախազգուշացումները և այլն: Սակայն ի սպառ արգելել գովազդել գործունեության մի տեսակ, որը միանգամայն թույլատրելի է և օրինական՝ եվրոպացիների մտքով դեռևս չի անցել։  

Արևմուտքում ընդամենը գործում են ողջամիտ սահմանափակումներ։ Մասնավորապես, մի շարք երկրներում առկա են հեռուստատեսությամբ կամ ռադիոյով գովազդի սահմանափակումներ միայն որոշակի ժամերի համար (ԳերմանիաՄիացյալ թագավորություն, Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ)։ Երկրների մեկ այլ հատվածում առկա են նաև համացանցով գովազդի հստակ և մասնակի սահմանափակումներ, այն է՝ գովազդի թույլտվություն միայն սպորտային տեղեկատվության տրամադրմամբ մասնագիտացած կայքերում (Ռուսաստան)։ Կա նաև վիրտուալ սլոթերի, առցանց կազինոյի և առցանց պոկերի գովազդի արգելք ժամը 6:00-ից 21:00-ն (Գերմանիա)։ Ընդ որում՝ անգամ այն երկրներում, որտեղ վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդի արգելք է սահմանված, այդ արգելքը չի տարածվում տոտալիզատորների գովազդի վրա (Էստոնիա)։

Եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունում սահմանափակումները վերաբերում են գովազդում տրամադրվող տեղեկատվության բովանդակությանը և մատուցման ձևերին, ինչպես նաև հասանելիությանը անչափահասներին։ 

Միևնույն ժամանակ, «Պատասխանատու խաղի» կանոնակարգումները, որոնք հենց Եվրոպայում համարվում են խաղացողների իրավունքների պաշտպանության հիմնական և ամենաարդյունավետ միջոցը, կարող են դառնալ փայլուն այլընտրանք գովազդի արգելքին: Օրենսդրական փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե առհասարակ խաղերի մասնակցությունը սահմանափակելուն կամ արգելելուն, այլ, օրինակ՝ «Պատասխանատու խաղի» կանոնակարգումներ ներդնելուն և խաղերը որպես ժամանցի տեսակ, այլ ոչ թե խաղամոլության կամ գումար աշխատալու միջոց ընկալվելուն։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները