Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է. Երասխի բնակիչ

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում կրկին ակտիվացրել է հակառակորդը։ Բացի դիրքերից, թշնամին գնդակոծում է նաև Երասխ գյուղը, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին պայմանագրային զինծառայող էր վիրավորվել հրազենային կրակոցներից, դրանից մի քանի օր անց թշնամու կրակոցներից այրվել էր գյուղացիներին պատկանող մի քանի հազար հակ խոտ։
 

Երասխ գյուղի բնակիչներից մի տղամարդ այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին երեկ կեսօրից հետո կրկին գյուղի ուղղությամբ սադրիչ գործողություններ է կատարել․
 

«Երեկ ամբողջ օրը կրակել են, ցերեկը ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան, մինչև մութն ընկնելը կրակեցին։ Մեկ էլ գիշերվա 12-ի, 1-ի կողմերը մի պահ սկսեցին կրակել․ այս պահին դեռ կրակոցներ չկան»։
 

Մի քանի օր առաջ արձակված կրակոցների հետևանքով այրվել էին գյուղացիների խոտի հակերը: Մեր զրուցակիցն ասաց, որ այս անգամ նման դեպք չի գրանցվել․
 

«Համենայն դեպս, որ նման բան ա լինում, գյուղում ակտիվ տարածվում է, իմանում ենք։ Այս վերջում թշնամու կրակոցներից 2 հոգու պատկանող խոտի տուկերը վառվեց, իրենք եղբայրներ են՝ եզդի համայնքի ներկայացուցիչներ, մեր գյուղից են: Առաջին անգամ մի ախպոր խոտն էին վառել, երկրորդ անգամ՝ մյուսինը»։
 

Մեր զրուցակցին հարցրեցինք նաև, թե ի՞նչ տրամադրություն է մարդկանց մոտ, արդյոք իշխանության ներկայացուցիչները գնո՞ւմ են գյուղ՝ հանդիպելու գյուղացիների հետ, մանրամասներ ճշտում կատարվածի մասին․
 

«Ես նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել․․․ Եթե իշխանությունից մարդ եկած լիներ գյուղ, կիմանայինք․․․ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդն ի՞նչ անի, կրակոցների վախտ ամենքս մտնում ենք մեր տները, երբ դադարում են կրակել, ամեն մեկը դուրս է գալիս իր գործին։ Ինչքան էլ որ չենք վախենում, գիտենք՝ սա մեր հողն է, ամեն դեպքում հոգեբանական առումով, հատկապես երեխաների վրա շատ է ազդում․․․»։
 

168.am-ը դիմեց նաև Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանին, հարցրեցինք, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում, սակայն համայնքի ղեկավարը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

ավելին

դիտվել է 253 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները