Զախարովան չինարենով դիմել է չինացի ժողովրդին՝ լիակատար հաղթանակ մաղթելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ չինարենով դիմել է Պեկինին՝ աջակցության խոսքեր ասելով՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ճեմազրույցի ընթացքում անդրադառնալով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Զախարովան ասել է. «Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Չինաստանը և չինացի ժողովուրդը դուրս գա միասնական պայքարի և ինչպես Մեծ պարսպի հնագույն աշտարակները, միավորվի համաճարակի դեմ պայքարում»:

«Այս դժվարին պահին ողջ Ռուսաստանը հոգով Չինաստանի հետ է: Ռուսաստանը լիարժեք աջակցություն է հայտնում Չինաստանի ժողովրդին և անկեղծորեն մաղթում է լիակատար հաղթանակ տանել համաճարակի դեմ»,- եզրափակել է իր ուղերձը Զախարովան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել Ուհան քաղաքում անհայտ տեսակի վիրուսի տարածման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվը գերազանցել է 44,000-ը, մահացածներինը՝ 1100-ը:

Նրա խոսքը կարող եք լսել 12:40 րոպեից

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները