Հասկանալով, որ ՍԴ-ի թեման ակտուալ չէ՝ իշխանությունը կփորձի գործընթացը վերածել վարչապետի անձնական վստահության հանրաքվեի. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)



Սահմանադրական դատարանի հարցն այսօր ամենակենսականը չէ, հանրաքվեի մասնակցության ցուցանիշն էլ ցույց կտա, որ այս թեման հետաքրքրում է միայն իշխանությանն ու նրա հետ կապված շրջանակներին, ոչ թե ամբողջ հասարակությանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:


«Շատերը գիտեն, որ սա մի անձի պաշտոնանկության հանրաքվե է, ավելին՝ վստահ են, որ կա մեկը, որով պատրաստվում են փոխարինել նրան: Հասկանալով, որ թեման արդիական չէ, իշխանությունն այն ներկայացնում է այլ ենթատեքստում՝ սկսած վարչապետի խորհրդարանական ելույթից, որտեղ նա սև-սպիտակի հերթական բաժանումն արեց»,- ասել է քաղտեխնոլոգը:

Ըստ Հակոբյանի՝ իշխանությունը կարող է քարոզարշավի ընթացքում զգալ, որ իր ջանքերը բավարար չեն, ու հարցը ծայրահեղացնել՝ գործընթացը վերածել վարչապետի անձնական վստահության հանրաքվեի. «Մարտավարական տեսակետից հանրաքվեն բոյկոտելը ևս կարող է հանուն «Ոչ»-ի լինել: Եթե նպատակը հանրաքվեն մերժելն է, ճանապարհներից մեկը հենց բոյկոտն է: Մոտակա օրերին, կարծում եմ, և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը կսկսեն քաղաքական խորհրդակցություններ»:


Քաղտեխնոլոգի կարծիքով՝ առաջիկա հանրաքվեն լավ հնարավորություն է ընդդիմադիր դաշտում նոր ձևաչափեր ձևավորելու, նոր քաղաքական ուժերի ինքնակազմակերպման և ինքնադրսևորման համար. «Իշխանության մարտավարությունը սև-սպիտակի բաժանումն է, և եթե ՀՀԿ-ն ակտիվորեն մտնի խաղի մեջ, մեծ նվեր կանի իշխանությանը և հաղթաթուղթ կտա նրա ձեռքը: Հիմա շոշափվում են տրամադրություններ, փորձում են հասկանալ՝ ոչ իշխանական դաշտում ով ինչ դիրքորոշում ունի»:

Վիգեն Հակոբյանի պնդմամբ՝ ՍԴ-ի հարցն իշխանության համար իդեա-ֆիքս է դարձել, ու այս ֆիքսվածությունը մեկ կառույցի վրա կարող է հանրության ուշադրությունը շեղել առավել կենսական հարցերից, օրինակ՝ Արցախից:

«Հանրապետության նախագահի կրավորական վարքագծի մեջ մեծ անակնկալ չկար, ընդդիմադիր շրջանակների հույսերն անհիմն էին. Արմեն Սարգսյանն իր առջև այլ գերխնդիր ունի՝ կապված իր միջազգային տնտեսական գործունեության հետ, այդ պատճառով նա ամեն գնով փորձում է պահպանել պաշտոնը»,- ասել է Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այն հին պաշտոնյաներն ու գործարարները, որոնք ընդունել են խաղի կանոնները, խնդիր չեն ունենում իշխանության հետ: «Քրեական հետապնդումները պայմանավորված են այն գործոնով, թե նախկին պաշտոնյաներն ու գործարարները որքանով են լոյալ կառավարության նկատմամբ: Բայց չկա համակարգայնություն, իշխանության սիրելիներն արագորեն կարող են դառնալ նրա ընդդիմախոսը, ինչպես եղավ Արթուր Վանեցյանի դեպքում»,- ամփոփել է քաղտեխնոլոգը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները