Բանակում անհասկանալի հանգամանքներում կորուստների ցուցանիշի աճը մտահոգիչ է և վախեցնող. Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին՝ նշելով, որ 2020-ին գրանցված ցուցանիշը մտահոգիչ է և վախեցնող։ Գրառման մեջ ասվում է.

«2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել՝ բոլորը անհասկանալի հանգամանքներում: Զինվորներից 6-ը զոհվել են հունվար ամսին, մյուս 6-ը՝ փետրվարի առաջին տասնօրյակում: Դժբախտ դեպքեր միշտ էլ եղել են, բայց այս ցուցանիշի աճն իրոք մտահոգիչ ու վախեցնող է:


Մի կարևոր փաստ էլ եմ ուզում արձանագրել. բանակում տեղի ունեցող այս ողբերգությունների մասին իրականությանը վարդագույն ակնոցներով նայող Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն այս ընթացքում ոչ մի ծպտուն չեն հանել, անգամ ընտանիքներին ցավակցության հրապարակային խոսք չեն ուղղել: Փոխարենը երկրի վարչապետի էջում ամեն օր անհեթեթ լուրեր են աննախադեպ աճերի մասին:

Ժամանակին, երբ բանակի խնդիրները միայն «մայկա-տռուսիկով» ու ճաշացանկով պատկերացնող պոպուլիստներին բացատրում էինք, որ բանակը անձնական PR-ի գործիք չի կարելի դարձնել, կորուստների թվերը սեփական վարկանիշի բարձրացման միջոց չի կարելի դարձրել, ֆեյքերին քսի էին տալիս մեր վրա:

Իսկ այս խնդիրները խորքային ուսումնասիրության ու համակարգային լուծումների կարիք ունեն: Նորից եմ ասում՝ բանակում անհասկանալի հանգամանքներում կորուստների ցուցանիշի աճը վախեցնող է:
Սթափվեք»

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները