ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը ներկայացնել

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել են Հատուկ քննչական ծառայության և Դատախազության որոշումները, որով փաստաբաններին մերժել էին տրամադրել Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը։

Ըստ պաշտպանի՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին և դրա հիմքում եղած ապացույցներին:

«Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը, ուստի միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ընդ որում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը ներառում է նաև պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին: Հետևաբար, յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»,- նշեց Գևորգ Գևորգյանը:


Նրա խոսքով՝ պահանջվող տեղեկությունները չեն կարող նախաքննության գաղտնիք համարվել: Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին մեղադրյալն իրավունք ունի տեղեկացվել իրեն հասկանալի լեզվով անհապաղ և հանգամանորեն:

«ՀՔԾ-ն արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ: Ավելին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն թաքցնում է Գևորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները և նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով պարոն Կոստանյանի պաշտպանական թիմը՝ ղեկավարվելով միջազգային նորմերով և ՀՀ Սահմանադրությամբ, Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել է դատական կարգով»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները