Եթե կգտնվեն ուժեր, որոնք Սահմանադրության փոփոխության հարցը կբողոքարկեն Սահմանադրական դատարանում, նրանք են հակապետական ուժերը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ վարչապետի արած մի արտահայտության մասին. «Ձեր ելույթում արեցիք մի հայտարարություն՝ ես ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը ովքեր կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտ լինել ժողովրդի ազատ կամաարտահայտմանը, նրանք կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակապետական ուժեր, իսկ բոլոր նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իրավունքը, նրանք կդասվեն ժողովրդի ապագան կերտող նվիրյալների»,- ապա հարցրեց, թե ինչ նկատի ուներ սա ասելով:

«Շատերը «Գող սիրտը դող» շտապեցին հայտարարել՝ մեզ սպասում են դաժան օրեր: Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք, արդյո՞ք պատրաստվում եք վառել նրանց մեքենաները, որովհետև նման հարցադրում այստեղ է եղել»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ եթե մեքենա վառող լինեին, ապա մինչև հիմա արած կլինեին: «Այդ ո՞ւմ մեքենան ենք վառել, եթե մեքենա վառող լինեինք՝ մեզ հետ չէին խոսի այս տոնով, որովհետև եղել են ժամանակներ, երբ մեքենաներ են վառվել, պադեզդներում ծեծողներ են եղել, ընդհուպ կրակող, սպանողներ են եղել: Այդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող է հաջորդել մեքենա վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում ավելի համոզիչ մեթոդներ»,- շեշտեց նա:


Փաշինյանը հայտարարեց, թե ուրախ է, որ այսօրվա կառավարության պայմաններում այդպիսի տոնայնությամբ խոսակցություններ են կառավարության ու վարչապետի հասցեին հնչեցվում. «Որովհետև այն ժամանակ, երբ ես էդ թեմայով խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում, ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են իրենց վստահությունը»,- նշեց նա:

Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ այդ ասելով. «Ասելով՝ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը կհամարենք հակապետական ուժ, ինձ թվացել է, որ մենք՝ բոլոր ժամանակների ընդդիմադիրներս, էդպես ենք վերաբերվել նրանց, որոնք խոչընդոտել են ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ նկատի չի ունեցել նրանց, ովքեր «Ոչ», «Այո» են քվեարկում կամ չեն քվեարկում:

«Մի հատ կարևոր նրբություն կա, ասել եմ՝ իրավական խոչընդոտ: Ակնարկել եմ, եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես, որովհետև մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք և ապահովենք ժողովրդի ազատ կամաարտահայտությունը, եթե ուժ կա, որ չի ուզում ժողովրդին հարցնի այլ ուզում է ՍԴ-ից հարցնել, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն»,- ասաց նա և նշեց, երբ ինքն ասում է ժողովրդի կամքի ազատ արտահայտում պետք է ապահովել, ասում է՝ այդ նույն փաստարկները գնան ժողովրդին ասեն:

«Թող ժողովուրդը ձեր փաստարկներին հավատա և ըստ ձեր փաստարկների քվեարկի, մենք էլ մեր փաստարկները կբերենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ կարևոր հանգամանք կա, որը հաշվի չի առնվում. «Եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն: ՀՀ պատմության մեջ երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել և երբեք քվեարկություն չի եղել այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղում լինի Ֆրանսիայի հետ: Էդ ինչի՞ մասին են խոսում, էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում»,- եզրափակեց նա:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները