Փաշինյանը հայտարարել է՝ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն. եթե մեր ընկերները շուտով ազատության մեջ չլինեն, կնշանակի, որ նա խաղը տանուլ է տվել․ «Սասնա ծռերը» բողոքի ակցիա էին կազմակերպել

Այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Երևան-Գյումրի մայրուղին։ Ակցիայի մասնակիցների պահանջն էր ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

 

Ակցիան տեղի էր ունենում Շիրակի մարզի Արթիկ համայնքի մայրուղում, քանի որ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» շարժման անդամ Սմբատ Բարսեղյանն այդ շրջանից է, և համայնքի բնակիչները ևս եկել էին աջակցելու։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հանցագործներ չեն․ «Նրանք իրացրել են ապստամբության բնական իրավունքը, որը յուրաքանչյուր քաղաքացու բարոյական իրավունքն է, ուստի ապստամբներն անպարտ են օրենքի առաջ և նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասել է նա։

Բողոքող քաղաքացիներից մեկն էլ ասում էր, որ հեղափոխությանը մասնակցող իրենց ընկերներն ապօրինի են անազատության մեջ․ «Արդարադատությունը չի գործում, դատարանները չեն գործում, մեր խնդիրը մեր ընկերներին բանտից շուտափույթ ազատելն է»։

Նրանցից մեկը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, սակայն մինչև այսօր նրանք անազատության մեջ են։ «Հեղափոխությունը շեղվել է իր իսկ բնականոն հունից։ Եթե «Սասնա ծռերը» շատ շուտով ազատության մեջ չլինեն, կնշանակի, որ պարոն Փաշինյանը խաղը տանուլ է տվել։ Պարոն Փաշինյա՛ն, հորդորում ենք, պահանջում ենք, սթափվի՛ր»։

Հիշեցնենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները