Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության

Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ մինչև աշուն 100 ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում. «Այստեղ հարց է, թե հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել, որովհետև շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց նա:


Անդրադառնալով այս օրերին իրականացված ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ փողոցների երթևեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն քաղաքապետին չի գոհացրել մայթերի մաքրությունը:

«Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաև պատշաճ կերպով մաքրենք մայթերը: Երբ ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել և շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետև չկա տեխնիկա»,- ասաց Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը հայտնեց, որ հաջորդ տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է համապատասխան տեխնիկան գնել:

Մամուլն օրերս գրել էր, որ Հայկ Մարությանի կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին, նույնիսկ պաշտոնյաներ ընտրում: Այս հրապարակումների վերաբերյալ քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ մեկը չի կարող միջամտել նշանակումների հարցին, բայց նաև հայտնեց, որ իր կինը և ընկերները օգնում են Երևանի տարբեր խնդիրներ լուծելու հարցում:

«Ոչ ոք Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց, թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք և մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև նշեց, որ դեռ որոշում չի կայացրել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արձակուրդ վերցնելու է, թե ոչ. «Եթե արձակուրդ չվերցնեմ, քարոզելու եմ աշխատանքային ժամերից դուրս»,- ասաց նա:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները