«Եթե ընդդիմությունը միայն խորոված էր անում, ինչո՞ւ էիր փախել բունկեր»․ Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Դուխ» ունեցողն Ալիևի ու Էրդողանի նվաստացումներին կպատասխանի,այլ ոչ թե ընդդիմության նկատմամբ «հաղթանակներով կհպարտանա»։

«Եթե ընդդիմությունը միայն խորոված էին անում, ինչո՞ւ էիր փախել բունկեր։ Եթե մարդիկ կարող են ասել՝ «հաղթում ենք», «այս պահին դրվում է Արցախի բանակի հաղթանակի վերջնական հիմքերը», «ես առանց ձեզ ասելու որևէ հարց չեմ լուծի» ու ստորագրի կապիտուլյացիա, ի՞նչ կարող ես ասել այդ մարդուն։ Մի մարդ, որը վախենում է Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել, խոսում է ընդդիմության խորովածից։ Չարախնդացող եք, գնացեք Ալիևին չարախնդացեք․ ինչ ասես ձեր շեֆին ասաց, ինչ ասես հայ ժողովրդին ասաց։ Ինչո՞ւ եք չարախնդում, որ Հադրութում ու Շուշիում թուրքե՞ր են։ Փոխարենը իր սեփական երկրում հաղթանակների է նայում։ Ընդդիմությունը հաջողություն չունեցավ, դրանից Հայաստանը շահե՞ց։ Հակակապիտուլայցին պայքարի անհաջողությունը Հայաստանի անհաջողությունն է։ Հաղթեիք դիվանագիտական դաշտում, ոչ թե Վրաստանի վարչապետին խնդրեք, որ Էրդողանն ընդունի։ Քաղաքական մուրացկանները խոսում են հաղթանակներից»,- նշեց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա սոսկ իշխանություն-ընդդիմություն պայքար չէ։

«Սա ազգային արժանապատվության պայքար է։ Մի կողմում ազգային մտածող, Հայաստանը փրկել փորձող մարդիկ են, մյուս կողմում՝ Հայաստանը թուրքական հպատակության տակ տանող իշխանություն։ Եթե սա լիներ ընդդիմություն-իշխանություն պայքար, ես չէի լինի փողոցում։ Ես նախկինում էլ եմ ասել՝ թող ինքը հեռանա վարչապետի պաշտոնից, փասա-փուսան հավաքի գնա, ես քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Նույն հարցի շուրջ մեզ հետ զրուցյում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իշխանությունը փորձում է ընդդիմությանը վերագրել այն, ինչն իրենց է հատուկ։  Իսկ պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողի ուղեղի ծալքերը բավարարում են միայն խորովածի մասին մտածելու և ամեն ինչ խորովածով չափելու համար։ Երեք տարի խորովածով չափելով՝ երկիրը կործանման տարան»։

Հավելենք, որ հեղափոխության ընթացքում և դրանից փողոց հաճախի խորոված անող իշխանության մի քանի ներկայացուցիչներ վերջերս նշում են ընդդիմության ստեղծած միակ արժեքը փողոցում խորոված անելն է։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները