Եթե ընդդիմությունը «Ոչ»-ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի․ Հովիկ Աղազարյան

Մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի մենք ժողովրդին ճիշտ ներկայանանք ու ներկայացնենք. համոզված եմ, որ կունենանք անհրաժեշտ վստահության քվե: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Եթե հանկարծ անհրաժեշտ ձայները չհավաքենք, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի: «Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել, միայն մի նկատառումից ելնելով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, որովհետև եթե ընտրողների մեկ քառորդը չգնա ընտրության, ապա հանրաքվեն չի կայանա, հետևաբար, տակտիկական նկատառումներից ելնելով՝ մեր քաղաքական հակառակորդները հնարավոր է չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ճամբար: Եթե ընդդիմությունը «Ոչ»–ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի»,- ասաց պատգամավորը:

Աղազարյանի խոսքով, եթե լինի «Ոչ»-ի ճամբար և ընդդիմադիրները քարոզչություն իրականացնեն, բերեն հիմնավորումներ, որ իրենց տեսակետը ճիշտ չէ, ապա բնականաբար, իրենք կհակադարձեն և կհիմնավորեն սեփական տեսակետը:


«Իշխանությունն արդեն հստակ թիրախ ունի: Նպատակ է դրված, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որի համար հայցում է ժողովրդի աջակցությունը: Կարիք չկա քաղաքական դաշտը բաժանել 2 ճամբարների: Ինձ համար հետաքրքիր կլինի, թե ինչ կեցվածք կընդունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ժամանակ, կամ նույն «Լուսավոր Հայաստանը»: Չնայած վերջինս հայտարարել է, որ չի մասնակցի: Բոլոր դեպքերում, չմասնակցելը, ևս դիրքորոշում է»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները