Ովքեր են ստուգելու և տուգանելու կորոնավիրուսի դեմ չպատվաստվածներին․ «Ժողովուրդ»

«Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք` 10-ից 20 հազար դրամ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ տնտեսվարողներն այս թեմայի շուրջ զանգեր են ստանում եւ նախազգուշացվում, որ հոկտեմբերի 14-ից աշխատակիցները պետք է ունենան պատվաստման եւ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատ, հակառակ դեպքում կտուգանվի գործատուն:

 

Ի դեպ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, որոնք պլանավորվելու են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվելու են ռիսկային կազմակերպությունները: Մանրամասներին տեղեկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածի 3-րդ կետի, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Ասել է թե՝ տեսուչի խղճին է մնում՝ առաջին ստուգայցի ժամանակ խախտում արձանագրելու դեպքում տնտեսվարողին տուգանել, թե նախազգուշացում տալ: Ըստ տեսչական մարմնի՝ ստուգայցեր իրականացնելու ժամանակ տեսուչները միայն չեն դիտարկելու աշխատողների պատվաստված կամ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատների առկայությունը, այլեւ կազմակերպությունում Covid-19 անվտանգության կանոնների պահպանման, գրանցամատյանների վարման կարգը: Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվել որոշմանը չհետեւելու համար: Իրենց հերթին իրավաբաննները խորհուրդ են տալիս գործատուներին չստիպել աշխատակցին պատվաստվել, առավել եւս՝ այդ հիմքով նրան հեռացնել աշխատանքից, ապա հուշում են, որ այդ տուգանքները նրանք կարող են բողոքարկել:

Մեկ նկատառում. Աշխատանքային օրենսգրքում չկա որեւէ կարգավորում, որեւիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել: Հետաքրքիր է՝ այս խնդիրն ինչպես «կլուծի» Առողջապահության նախարարությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ առողջապահության նախարարը քաղաքացիներին շփոթության մեջ էր գցել. գործատուներին պատշաճ չէր իրազեկել այն մասին, որ աշխատողներն իրենց ՊՇՌ թեստի պատասխանը կարող են ներկայացնել ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Բազմաթիվ քաղաքացիներ մեծ գումարներ են ծախսել՝ հոկտեմբերի 1-ին թեստ հանձնելու համար, ապա պարզել, որ կարգը գործում է հոկտեմբերի 14-ից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan
Ամենաընթերցվածները