Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման․ ուղիղ

Բնակիչներից մեկի կարծիքով՝ 3 մլն դրամ փոխհատուցումը քիչ է. իրենք տարիների ընթացքում մեծ ծախսեր են կատարել ավտոտնակների վրա: Նրա խոսքով՝ չգիտեն էլ, թե իրականում ինչքան փոխհատուցում պետք է տրամադրեին իրենց:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց՝ շինարարական աշխատանքները դեռ ամբողջովին չսկսած՝ շենքերը հիմքերն արդեն իջնում են, և չգիտեն՝ ինչ հետևանքներ կարող են լինել: Նրա խոսքով՝ պատրաստվում են դիմել Կառավարությանը:


Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հավելեց՝ բազմաթիվ դիմումներ են գրել, բայց ապարդյուն. «Մարդկայնորեն ամեն կերպ դիմել ենք, բայց փաստորեն խաբում են մեզ: Վարչապետին էլ ենք դիմել, քաղաքապետարանին էլ: Հիմա ի՞նչ անեմ, մեռնե՞մ, ինքնահրկիզվե՞մ, որ թույլ չտանք»,-հավելեց նա:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, թե ճանապարհը կառուցողներն առաջարկում են արգելապատնեշներ դնել անվտանգության ապահովման համար, բայց դրան ևս դեմ են, քանի որ դրանք կխոչընդոտեն արևի մուտքը:

Այս պահին տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում են:

 

Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման։ Նրանք նշում են, թե ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:

Բնակիչները պետությանն են վաճառել նաև իրենց պատկանող ավտոտնակները, նրանք նշեցին՝ խնդիր չեն տեսնում, որ դրանք պետք է քանդվեն.

«Ոչ ոք չի ասում, թե խնդիրն ավտոտնակներն են: Ներկայացված մուտքերն անհաջող են, դրանց անվտանգություններն ապահովված չեն: Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության և հարմարավետության հարցն ենք քննարկում»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, որ դեմ չեն լինի նաև, եթե տարածքը կանաչապատեն, պուրակ կառուցեն:

«Մենք ոչ թե դեմ ենք ճանապարհի կառուցմանը, այլ ասում ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք. նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»,-ընդգծեց ակցիայի մեկ այլ մասնակից:

Բնակիչներն ասացին նաև, որ ավտոճանապարհը պետք է նվազագույնը 12 մետր հեռավորություն ունենա բազմաբնակարան շենքի մուտքից, բայց իրենց խոսքով՝ ըստ նախագծի՝ այդպես չէ:

Մինչ քաղաքացիները դժգոհում էին, շինարարական աշխատանքներն սկսեցին, քանդեցին ավտոտնակները, սակայն բնակիչներից մեկն ասաց, թե չի թողնելու իր ավտոտնակը քանդել, որովհետև դրա դիմաց ամբողջական փոխհատուցում չի ստացել: Քաղաքացու խոսքով՝ պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաև 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաև որպես արհեստանոց է ծառայել:

«Մի քանի անգամ դիմել եմ փոխհատուցման համար, բայց չեն պատասխանել: Թույլ չեմ տալու՝ քանդեն ավտոտնակը, մինչև գումարը չփոխհատուցեն»,-նշեց բնակիչը:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները