«Վեոլիա ջուրը» առաջարկել է ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։

 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։

«Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։ Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը և հավելեց, որ ջրի գնի բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում…

 

Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։

«Ըստ օրենքի, նախատեսվում է, որ որոշումը պետք է կայացվի ամենաուշը դեկտեմբերի 1-ին»,- ասաց Բաղրամյանը։

 

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, Բաղրամյանն ասաց, որ նույն գինը վճարելը հնարավոր կլինի բյուջեի մուտքերի հաշվին։

 

«Մենք կարող ենք մինչև 2035 թվականը չբարձրացնել՝ չվճարելով համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե։ Այսինքն, եթե բյուջեում կան ֆինանսական միջոցներ, և չուզել մոտ 6,8 մլրդ վարձակալության վճարը ու նույնիսկ իջեցնել սակագները։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։ 1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով վարձակալության վճարների նվազումից։ Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ Ճիշտ ու նպատակահարմար չեմ համարում, որպեսզի բյուջեի հաշվին ջրի գինն ավելի քիչ վճարենք։ Սա սխալ ազդակ է, իմ կարծիքով»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։

Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն, որպեսզի սոցիալապես անապահով սպառողների համար գինը մնա նույնը։

ավելին

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները