Պոռոտախոսի մտավարժանքները, կամ ինչպես խայտառակ եղավ գնդապետը

Գործող իշխանության դիլետանտ եւ պոռոտախոս գործիչներին բազմիցս ենք անդրադարձել, ներկայացրել նրանց անհեթեթությունները, սեփական մասնագիտությանը չտիրապետելու պատճառով ծիծաղելի իրավիճակում հայտնվելու դեպքերը։ Պարզվում է՝ ընդդիմության շարքերում էլ են ծվարել այդպիսիք, եւ ոչ ավելի, ոչ պակաս ուժային համակարգում երկարամյա աշխատանքի փորձով, գնդապետի ուսադիրներ կրող։ Ոստիկանությա գնդապետ Սայաթ Շիրինյանն է այս անգամ հայտնվել ծաղրի առարկայի դերում։ Ֆեյսբուքյան անդաստաններում ակտիվորեն գրառումներ անող գնդապետն այս անգամ էլ անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ու գրել․ «Պատերազմից հետո, արդեն իր պաշտոնից հրաժարական ներկայացրած, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, իր եզակի հարցազրույցի ժամանակ, պատերազմի իր միակ «սխալը» համարեց այն, որ չի կարողացել ապահովել հորիզոնական կապը՝ գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և Արցախի պաշտպանության բանակի միջև։ Չի կարողացե՞լ թե միտումնավոր չի ապահովել»։ Պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց հետո Դավիթ Տոնոյանը մեկ անգամ է հարցազրույց տվել, այս տարվա հունվարին, «Մեդիամաքս» գործակալությանը։ Հարցին, թե ո՞րն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում, Տոնոյանը պատասխանել էր «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»։ Ոստիկանության գնդապետը, որ զբաղեցրել է լրատվության վարչութան պետի պաշտոնը, այսինքն պետք է հասկանար իր խոսքի արժեքը, պարզապես չի կարողանում հորիզոնական կապը տարբերակել հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունից։ Կամ էլ, ինչն ավելի վատ է, միտումնավոր կեղծիք է տարածում։ Սայաթշիրինյանների նմաններն են, որ բարձր կոչումներ են կրել նախկինների ու ներկաների օրոք, անվանարկել ու հեղինակազրկել ուսադիրները, զինվորական պատիվն ու տղամարդու խոսքը։ Եվ պետք չէ զարմանալ մեր երկրի այսօրվա վիճակի համար։ Իսկ «Հայաստան» դաշինքին ընդամենը խորհուրդ կտայինք տեր կանգնել իրենց դիլետանտներին։ Այդպիսիները ոչ միայն իրենք են խայտառակվում, այլեւ խայտառակում են քաղաքական ուժին եւ «ռեսպուբլիկան»։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները