Քովիդը շարունակում է հունձքը

ավելինԵրեկ տեղեկացանք, որ երգիչ Հայկոն ծանր վիճակում գտնվում է Միքայելյան հիվանդանոցում` նա կորոնավիրուսով է վարակվել, տնային բուժում է ստանալիս եղել, սակայն անսպասելիորեն վիճակը վատացել է` տեղափոխել են հիվանդանոց, թոքերի ախտահարման շատ մեծ աստիճանով: Երեկ հիվանդանոցում նրան է այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ կորոնավիրուսը շարունակում է հնձել մարդկանց` նորանոր մահերի պատճառ դառնալով: Հայտնի դերասանուհին` չքնաղ Անահիտ Թոփչյանը, ով 74 տարին էր բոլորել, նախօրեին իր մահկանացուն կնքեց, ընդամենը 17 օր առաջ մահացել էր ամուսինը` հայտնի գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Երկուսի մահվան պատճառն էլ քովիդն է:

Նախօրեին նույն ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը` «Արմֆարմացիա» ընկերության նախկին տնօրեն, ՀԱԿ անդամ Մարգարիտա Վարդանյանին։ Այդ մասին մեզ հայտնեցին հիվանդանոցի մեր աղբյուրները։ Հատկանշական է, որ նախարարի մայրն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել նրան վարակվելուց։

Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները։ Այսքանը»։ Ավելի ուշ խմբագրություն էր զանգահարել նախարարության խոսնակը եւ մեզ քրեական ու քաղաքացիական հայցերով էր սպառնում, քանի որ գաղտնի տեղեկություն ենք հրապարակել:

Թե երբվանից քովիդով հիվանդանալը դարձավ գաղտնի տեղեկություն, եւ երբվանից են նախարարներն օրենքով պաշտպանված, որ իրենց եւ հարազատների մասին որեւէ բան չհրապարակվի, խոսնակը չկարողացավ բացատրել: Ի դեպ, քանի որ քովիդը, պատվաստումները եւ կառավարության անդամների հետ կապված տեղեկատվությունը հանրային կարեւորություն են պարունակում, նրանք որեւէ կերպ չեն կարող սահմանափակել այդ տեղեկությունների հրապարակումը, եւ անգամ անձնական տվյալների մասին օրենքը նրանց չի պաշտպանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/edb1082a0355e4c28224289d2bc2054d

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները