Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույց շենքերին, մասնավորապես՝ բնակիչների բողոքներին, որ «կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին, փոխում է նախապես հաստատված նախագիծը, դա անում է իրենց առաջարկված կանաչապատ տարածքի հաշվին և այլն»: «Նևս քանսթրաքշն» ընկերությունից, սակայն, հավաստիացնում են՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել, ինչպես իրենք են պնդում: Ընկերությունը հարցի վերաբերյալ ներկայացնում է իր մեկնաբանությունը: «Սա հողատարածքն է, որում կառուցվում են 6 հատ 18 հարկանի բազմաբնակարան շենքեր՝ մոտ 1000 բնակարան»,ցույց տալով նախնական նախագիծը՝ «Փաստի» հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչը:

«Ըստ այս նախագծի, շենքերի բակում պետք է լինեին կանաչապատ փոքր տարածք, շատրվաններ, ամֆիթատրոն, թենիսի կորտ և մանկապարտեզ: Նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել, արդյունքում մնացել է մանկապարտեզը, խաղահրապարակը, կանաչ տարածքը, շատրվանը, չնայած նրա, որ դրա սպասարկումը բավականին մեծ գումարներ է արժենալու բնակիչների համար: Նույնը՝ նաև լողավազանի դեպքում, որը որոշվեց չկառուցել:

Բնակիչները մտածում են, որ, օրինակ՝ ամսական 1000 դրամ հավաքելով՝ կարող են լուծել նույն լողավազանի կամ էլ շատրվանի սպասարկման ծախսերը, բայց այդպես չէ: Ի վերջո, դրանք դառնալու են աղբավայրեր, բայց ինչո՞ւ արդյունքում ունենալ աղբավայր, եթե դրա փոխարեն կարելի է, օրինակ՝ կանաչապատ տարածքն ավելացնել: Չեն լինելու բակային ավտոկայանատեղիներ, դրա փոխարեն լինելու է կանաչապատ տարածք: Այո, նախնական նախագծում չեն եղել քոթեջները, բայց հիմա կառուցում ենք քոթեջներ, որոնք շենքերի հետ բացարձակ կապ չունեն: Ի վերջո, մենք իրենց բակ չենք վաճառել, մենք իրենց վաճառել ենք բնակարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ շատ հարցերում իրենք բնակիչների հետ գնացել են փոխզիջման, հիմա տպավորություն է, թե նրանք օգտվում են իրենց բարյացակամությունից: Բնակիչների խոսքով, «կառուցապատողը նաև գնորդներին խոստացել է շենքերը հանձնել այս տարվա ավարտին, սակայն այժմ պատճառաբանում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության պատճառով պատշարների պակաս կա, շինարարության ընթացքը դանդաղում է»:

Ընկերության ներկայացուցիչը նշում է՝ շենքերը հանձնվելու են տարեվերջին:«Բայց կարող ենք դա չանել, քանի որ, ըստ շինթույլտվության, իրավունք ունեմ դրանք հանձնել 2022 թվականի հոկտեմբերին: Այո, մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել շենքերը, քանի որ դրանք վարկային միջոցներով են կառուցվում, մենք էլ պարտավորություններ ունենք կատարելու: Բնակիչներն ասում են՝ «մեզ խոստացել են…»:

Նորից կրկնեմ՝ մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել այդ շենքերը, ասել ենք այդ մասին բնակիչներին, բայց կա նաև պայմանագիր, որտեղ հստակ ժամկետներ են նշված: Եթե բնակիչներն իրենց հարցերն ու պարզաբանումները սկսել են լուծել այս մակարդակում, մենք էլ մեր հերթին կարող ենք սեղանին դնել պայմանագրերը, որոնց տակ կա նրանց ստորագրությունը, այնտեղ հստակ նշված է, թե շենքերը երբ պետք է հանձնվեն շահագործման: Ընդ որում, օրենքի ուժով իրավունք ունեմ շենքերը «պլյուս վեց ամսվա» մեջ հանձնելու: Ի վերջո, բոլորս ապրում ենք այս երկրում, տեսանք, թե ինչեր եղան՝ համաճարակ, հետո պատերազմ:

Սրա մասին չենք ցանկանում խոսել, բայց այս ամենն, իհարկե, ազդել է բազմաթիվ հարցերի վրա, չնայած դրան՝ շենքերի հանձնման ժամկետների ուշացում չունենք: Պատերազմի փաստը երբեք չենք շահարկել, բայց չէ՞ որ մեր աշխատակիցներից շատերը կամավոր են մեկնել, շատերը՝ զորակոչվել: Չենք ուզում քննարկումներն ու պարզաբանումները զգացմունքային դաշտ տանել»,-ասում է մեր զրուցակիցը:

Առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ հանգամանքի վրա: «Քաղաքապետարանի կողմից տրված ցանկացած թույտվության մեջ կա 50-50 հարաբերակցությունը, այսինքն՝ պետք է կատարել 50 տոկոս կառուցապատում և 50 տոկոս կանաչապատում ու բարեկարգում: Ի՞նչ ունենք մենք: 35 հազար քմ հողակտորի վրա 27 տոկոս կառուցապատում ենք իրականացրել:

Կարող էինք կրկնակի ավելի կառուցապատում իրականացնել այս հողատարածքի վրա, օրինակ՝ ևս վեց հատ շենք կառուցել: Բայց այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվել, ցանկացել ենք հաճելի միջավայր ստեղծել բնակիչների համար, չառաջնորդվել միայն մեր շահով: Շենքերի երկու կողմերում՝ հետևամասում և դիմացի հատվածում, ճանապարհներն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հսկա շենքերի հետ գործ ունենք, որոնց հակահրդեհային անվտանգությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: Աստված չանի, հրդեհ եղավ, հրշեջ մեքենան պետք է կարողանա բոլոր կողմերից մոտենալ շենքին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն, ըստ մեր զրուցակցի, անընդհատ հղում են անում իրենց տեսած մակետին:«Բայց չէ՞ որ մակետն ու այն, ինչ ստանում ենք կառուցապատման արդյունքում, տարբերվում են իրարից: Եթե առաջնորդվեմ այդ սկզբունքով, ուրեմն պետք է շենքերի բակում տնկեմ այնքան ծառ, որքան պատկերված է մակետում: Կամ եթե առաջնորդվենք պայմանագրով, ապա այնտեղ ֆիքսված են միայն վաճառվող բնակարանի պարամետրերը: Նորից կրկնեմ՝ իրենց բնակարան ենք վաճառել, ոչ թե բակ»,-ասում է ընկերության ներկայացուցիչը:

Եզրափակում է՝ հանդիպել են բնակիչների հետ, զրուցել, լսել բոլորին, ինչ-որ հարցերում փոխզիջման գնացել, ի վերջո, իրենք գործում են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները