Մենք էդ գիշեր չքնեցինք. ինչ են պատմում մեկ օր գերության մեջ մնացած երիտասարդների հարազատները

ավելին 

 

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18–ին անհետացած եւ մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախի երկու բնակիչները դեռ տուն չեն վերադարձել, բայց հեռախոսով զրուցել են հարազատների հետ։

«Երեկ ուշ երեկոյան խոսել եմ ամուսնուս հետ, երբ իրեն ռուս սահմանապահները տեղափոխում էին մեր տարածք։ Ասում էր, որ լավ է, եւ իրեն Գորիս են տեղափոխում։ Այսօր իր հետ չեմ խոսել, տեղյակ չեմ, թե ուր է, երեկվանից հետո անհասանելի է այն համարը, որով զանգել էր։ Հիմա սպասում եմ, որ տեսնեմ եմ՝ ուր է, հույս ունեմ, որ մեր տարածքում է»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմեց 36–ամյա Հակոբ Հակոբյան կինը՝ Ալինա Գեղամյանը։

Նա պատմեց, որ ամուսնու գերեվարման լուրը իմացել է երեկ՝ հետախույզ Վովա Վարդանովի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում նա հայտնել էր, որ Քասախի երկու բնակիչների թուրքերն առեւանգել են, եւ ռուս սահմանապահները գնացել են նրանց հետեւից։

«Ինձ համար արդեն պարզ էր, որ խոսքը ամուսնուս եւ մեր մյուս հարազատի մասին է։ Ամուսնուս հետ վերջին անգամ խոսել էի ժամը 5–ին։ Երեխաներին պիտի տանեի լողի, զանգեցի, որ իմանամ՝ ուր է, սպասե՞մ, թե՝ չէ։ Ինքն ընդամենն ասաց, որ իրեն այլազգիները կանգնեցրել են, ես էլ հարցրեցի՝ ադրբեջանցինե՞րը, ասաց՝ հա, չհավատացի, հարցրեցի՝ կատա՞կ ես անում, պատասխանեց՝ ոչ, քո արեւ բռնել են, բայց ինչ–որ թուղթ պետք է ստորագրեին ու բաց թողեին։ Դրանից հետո իր հեռախոսահամարն անհասանելի է դարձել, մենք էլ կապ չենք ունեցել»,– պատմեց Ալինա Գեղամյանը։

Ազգականներ՝ 36–ամյա Հակոբ Հակոբյանն ու 20–ամյա Արամ Սարգսյանը ուղեւորվել են Սյունիք, որպեսզի Արամը տեսակցի Կապանում ծառայող իր ընկերոջը։ Մեզ հետ զրույցում Արամի հայրը՝ Հրաչ Սարգսյանն ասաց, որ որդին երկու ամիս է, ինչ զորացրվել էր, 44–օրա պատերազմի մասնակից է եղել։

«Առավոտյան մորն ասել է, որ գնում է ընկերոջը տեսակցության, ում հետ ծառայել է։ Ընկերը Կապանում է ծառայում։ Մեր հարազատներից մեկի հետ է գնում, նրա մեքենայով։

Մենք իրենց հետ վերջին անգամ խոսել էինք 5։ 35–ին, դրանից հետո կապի դուրս գալ չհաջողվեց, դրա համար էլ մենք խառնվեցինք իրար։ Գյուղում հրդեհ էր եղել, մեր հորեղբոր տղան զանգել էր Արամին, առանց իմանալու, որ գնացել է Գորիս։ Զանգում էր Արամին, որ գա օգնության ու հրդեհը մարեն։ Էդտեղից հասկացանք, որ Արամի հետ ինչ–որ բան է պատահել։ Քրոջս որդին՝ Մաթեւոսը, նույնպես զանգեց Արամին. խոսում են, բայց Արամն ասում է, որ խառն է, ու հեսա կզանգի։ Մաթեւոսը հասկանում է, որ ինչ–որ բան էն չի, բայց չի հասցնում ինչ–որ տեղեկություն տա։ Արամը հեռախոսն անջատում է։ Մաթեւոսը, որ զգում է ինչ–որ բան այն չէ, 5 րոպե հետո էլի է զանգում, ու կապվել արդեն չի հաջողվում»,– պատմեց Հրաչ Սարգսյանը։

Սարգսյանների ընտանիքը նախ դիմել է ոստիկանություն, ապա Պաշտպանության նախարարություն։

«Մենք էդ գիշեր չքնեցինք։ Հետո գնացինք Գորիս, դիմեցինք մեր սահմանապահներին, ասացին՝ սպասեք։ Էդպես սպասեցինք մինչեւ ժամը 5–ը, հետո ասացին, որ հնարավոր չէ, երեխուն չեն կարում տան։ Հույսներս կտրած հետ եկանք, ասացին՝ գնացեք, մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,– պատմեց Հրաչ Սարգսյանը։

Արամը նույնպես դեռ տուն չի վերադարձել, բայց հասցրել է մոր հետ խոսել։

«Ասել է, որ լավ է, չանհանգստանաք, բայց էլ չգիտենք, թե իրենց հեռախոսներն ու մեքենան ուր են։ Քիչ առաջ ԱԱԾ–ից զանգեցին, ասացին՝ ուզո՞ւմ եք գալ ձեր երեխեքին տանեք, թե իրենք իրենց «խոդով» գան։ Եղբորս տղան, ում հետ գնացել էի Գորիս, նորից գնացել է, որ տեսնի երեխեքին, տեսել է, նորմալ էին, կարեւորն երեխեքն են, մեքենան կարեւոր չէ։ Երեխեքին բաց չեն թողել, որովհետեւ պետք է հարցաքննեն, հիմա Սյունիքում են»,– ասաց հայրը, հավելելով. «Ես հիմա եմ հասկանում գերեվարված ծնողների վիճակը, էն ժամանակ չէի հասկանում, ցավում էի, բայց անձամբ, երբ զգացի, արդեն հասկացա, թե դա ինչ է։ Թող դուշմանիս տենց բան չլինի»,– արցունքն աչքերին ասաց Հրաչ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե 4 հոգի է գերեվարվել, եւ ոչ թե երկուսը, ընտանիքներում տեղեկություն չունեն։ Ասացին միայն՝ գիտեն, որ երկու հոգով են գնացել։

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները