15 տարի անց` կրկին մեծ էկրաններին. «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի վերամշակված տարբերակի պրեմիերան ու երեկոյի հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

Երբ տարիներ առաջ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը որոշեց ֆիլմ նկարել, որը պետք է դառնար իր դիպլոմային աշխատանքը, իսկ որպես սցենար ընտրեց ընկերներից մեկի հետ պատահած իրական պատմությունը, նա չէր էլ ենթադրում, որ տարիներ անց էլ իր ֆիլմն այնքան պահանջված կլինի, որ կրկին կհայտնվի մեծ էկրաններին: Երեկ` սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի լի դահլիճը վառ ապացույցն էր այն բանի, որ 15 տարի առաջ հենց նույն օրը էկրաններ բարձրացած «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը հայկական շուկայում ամենաստացվածներից է:

Գոռ Կիրակոսյանի մոտ  ֆիլմի վերամշակված տարբերակը ներկայացնելու գաղափարը ծագել է կարանտինի շրջանում, երբ ավելի շատ ազատ ժամանակ է ունեցել եւ սկսել մտորել` ինչպիսին կլիներ իր նույն ֆիլմը, եթե ստեղծվեր նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ժամանակաշրջանում.

«Երբ 15 տարի առաջ նկարեցինք ֆիլմն ըստ մեր ունեցած տեխնիկայի եւ հնարավորությունների, մենք այն արեցինք DVD որակի համար, ու երբ ամեն ինչ զարգացավ ու թվային ֆորմատը հասավ այսօրվա ստանդարտներին, տարիների ընթացքում ես հաճախ ափսոսում էի, որ չունեմ այն տարբերակը, որը կարելի է հիմա ցուցադրել էկրաններին: Քանի որ անցած տարի՝ պանդեմիայի ժամանակ, մենք շատ ազատ ժամանակ ունեինք, որոշեցի, որ ֆիմի 15-ամյակին ընդառաջ մենք հետարտադրությունը 0-ից կսկսենք: Մոտ 5-6 ամիս աշխատել ենք դրա շուրջ, նորից հավաքել ենք, նույն ձեւով մոնտաժել ենք, հետո գույներն ենք մշակել, ձայնային որակը եւ այլն»,-ֆիլմի ցուցադրությանը նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ վերհիշեց նա:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Գոռ Կիրակոսյանը մինչ օրս հիշում է` ինչպես է տպավորվել մտերիմներից մեկի հետ պատահած անսովոր պատմությունից ու որոշել` հենց դրա հիման վրա էլ պետք է լինի իր դիպլոմային աշխատանքը.

«Կար ֆիլմ նկարելու գաղափար, բայց դեռ չգիտեի` ինչի մասին, ու հիշեցի, որ մեր մտերիմներից Նաիրա Վարդանյանն ինձ պատմել էր իրենց հետ պատահած այս պատմությունը: Երբ վերադարձա Հայաստան, Նառային խնդրեցի, որ նորից պատմի այն, ու արդեն ձայնագրեցի: Ի դեպ, Նառան է եղել այն աղջիկը, որը հայտնաբերել է, որ օտար մարդու են բերել իրենց տուն, ու իր եղբայրն ամբողջ քաղաքով փնտրել էր իրենց հորեղբորը: Սա իրական դեպքերի վրա հիմնված պատմություն է, որին մենք տվել ենք գեղարվեստական բնույթ ու հումորային երանգ»:

Գոռը նշում է` եթե հիմա նկարեր նույն ֆիլմը, այն բոլորովին այլ բնույթի կլիներ, թեեւ հավելում` իր ֆիլմի remake-ը դժվար` երբեւէ կատարի.

«Երբ սկսեցինք վերամշակման գործընթացը, հասկացա, որ ֆիլմը չենք կարող փոփոխել, որովհետեւ այս ֆիլմը ստացված է. այն իր էներգիան փոխանցել է հանդիսատեսին, նրանք էլ՝ նույնը ֆիլմին, ու ես ընդհանրապես չցանկացա այն ձեւափոխել»:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի գլխավոր «մեղավորին» մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը.

«Երբ ես դեռ փոքր էի եւ երազում էի ֆիլմ նկարահանելու մասին, միշտ Հրանտ Թոխատյանին ասում էի, որ նա պետք է նկարահանվի իմ առաջին ֆիլմում: Նա էլ խոսք էր տվել, որ կանի դա: Հետո, երբ արդեն ունեցա սցենարը,  նրան առաջարկեցի Համլետի կերպարը, որին ֆիլմում մարմնավորում է Վահանգն Սիմոնյանը, սակայն Հրանտն առաջարկեց լինել ֆիլմի ձայնը, պատմել բոլոր գործողությունների մասին: Հետո նա առաջարկեց մարմնավորել ֆիլմի հանգուցյալին: Հրանտն այդ շրջանում նկարահանվում էր «Մեր բակը 3» ֆիլմում, շատ զբաղված էր, նրան թվում էր, թե դագաղում պառկելը շատ աշխատատար չի լինի, կգա, կպառկի ու կզբաղվի իր մյուս աշխատանքներով: Պարզվեց, որ չէր պատկերացրել, որ իր նկարահանման օրերը շատ  են ու բավական տանջալի կլինեն: Նա պառկած էր դագաղում, սակայն ստիպված էր շունչը պահել, քանի որ պառկած մարդու որովայնից երեւում է, որ նա շնչում է: Ինչպես նաեւ դադարների ժամանակ չէի թույլատրում, որ դուրս գար դագաղից, քանի որ կկեղտոտեր հագուստը եւ կոշիկները: Իսկապես, շատ բարդ էր, ավելին՝ նա դագաղում պառկած էր կոստյումով, իսկ մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, պատկերացրեք, թե որքան շոգ էր: Իհարկե, շատ է տանջվել, սակայն հիշվող դեր է: Ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ համաձայնել է խաղալ, ավելին՝ ինքն էլ առաջարկել է այս դերը: Մոտ երկու դերասան հրաժարվել էր այս դերից, կարծում եմ, որ չէին վստահել, քանի որ սկսնակ եմ, սակայն Հրանտը ճանաչում էր ինձ, գիտեր իմ երազանքների մասին»,-վերհիշեց ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դավիթ Թովմասյանը, Նարեկ Ղափլանյանը, Խորեն Լեւոնյանը, Արաքսյա Մելիքյանը, Վահագն Սիմոնյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Վահագն Գալստյանը, Ջուլիետա Բաբայանը եւ այլք:

Ֆիլմի դերասանական կազմից շատերին եւ մյուս հայտնիներին կտեսնեք NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում եւ ռեպորտաժում:



դիտվել է 292 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները