Առանց Ալիևի և Նիկոլի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք
 
Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող (0)։ Այսօր Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն ցամաքային զորավարժություններում է, այլ հասել է նույնիսկ Կասպից ծով։ Եվ պատահական չէ, որ Արցախի օկուպացված շատ տարածքներում ադրբեջանական դրոշների կողքին դրվել են նաև թուրքականը։
Նիկոլը (կամ նրա նման մեկը) խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինքնուրույն գործող Հայաստանը դուրս բերվի ռեգիոնալ խաղից և Ռուսաստանին հետ մղելով՝ Թուրքիայի համար ճանապարհ բացի դեպի արևելք։ Նիկոլը բերվեց և ծրագիրը սկիզբ առավ 44 օրյա պատերազմով, իսկ Նիկոլի վերընտրվելուց հետո, այն շարունակվում է Սյունիքը սեղմելու միջոցով։
 
Դեպի Արևելք, Թուրքիայի ճանապարհն առաջին հերթին անցնում է Հարավային Կովկասով և ունենալու է շարունակություն, եթե ավելի մեծ պատերազմ չսկսվի։ Պատերազմ՝ որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինելու են ընդամենը թատերաբեմ։ Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում։ Իսկ խաբեության խայծը՝ կեղծ խաղաղության ու «ապաշրջափակման» հույսերն են։
Իլհամը ևս զրոյացրեց շիա Ադրջեջանի դերը՝ իր լծակները տալով սունի Թուրքիային։ Եթե նկատում եք, այս ընթացքում զուգահեռաբար սլաքներ են ուղղվում նաև Իրանի դերակատարման դեմ։ Արևմուտքն այս խաղի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, սակայն ուղակիորեն չի միջամտում հիմնական դերակատարներին։
 
Ռուսաստանն այս խաղում դեռևս չի սրում իրավիճակը և առայժմ ձգտում է կայունացնել, հավասարակշռողի դեր խաղալ, փորձելով մեկուսացնել Ադրբեջանին ու Հայաստանին՝ Թուրքիայի ազդեցությունից։ Ինչպես նաև իր ուժային վերահսկողության տակ է պահում Սյունիքի և Արցախի տարածքները՝ փակելով Թուրքիայի հեռահար ընդլայնման ուղին։ Այսինքն այն, ինչը Նիկոլը բացել էր Թուրքիայի համար։
Փաստերը բերում են նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս խաղում կորցրել են իրենց ինքնուրույնությունը, իսկ Թուրքիան՝ առանց Իլհամի և Նիկոլի, կրկին անորոշ ժամանակով կարող է դուրս մղվել Հարավային Կովկասից։
 
Ռեջեփ+Իլհամ+Նիկոլ= Արցախի հանձնում + Սյունիքի հատում + Հայոց Ցեղասպանության ուրացում
Տարածաշրջանային քաղաքականության այս «բանաձևը» պարզ է այնքանով, որ չլիներ Նիկոլը՝ չէր լինի նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արցախի դեմ վերջին պատերազմում։ Իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը երբեք չէր հաղթի և չէր օկուպացնի Արցախի տարածքների մեծ մասը։ Մինչ պատերազմի սկիզբը՝ նիկոլական թայֆան համոզում էր հայ ժողովրդին, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական բախումներին։ 44 օրյա պատերազմի առաջին կեսին, Նիկոլը բղավում էր, որ Թուրքիան ուղակի մասնակցություն ունի և մի բան էլ ապահովում է զինված ծայրահեղական ջիհադիստների մուտքը ռազմադաշտ։ Սակայն Արևմուտքը լուռ հետևում էր, առանց որևէ գործնական միջամտության։ Այդ օրերին էլ ունեցանք զինուժի և անձնակազմի հսկայական կորուստներ և անկանգառ նահանջ։
 
Ռուսաստանը՝ փորձում էր կանգնեցնել պատերազմը, ժամանակ շահել և հարցի քաղաքական լուծումը տեղափոխել իր տիրույթ։ 2020թ. հոկտեմբերի 10-ին դա ձախողվեց և հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է խախտել ռուսական միջնորդությամբ, շուրջ 9 ժամ տևած բանակցությունը և համաձայնեցված հրադադարը։ Արդյոք Նիկոլը՞, թե՞ Իլհամը կարողացան արհամարել ռուսական ջանքերը՝ խախտելով առաջին հրադադարը, որի պահանջները բոլորովին այլ էին (մեզ համար՝ առանց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի կորստի)։
 
Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը։
Չմոռանանք նաև, որ միայն Թուրքիան, 2021թ. մարտի 1-ին բացահայտ քննադատեց Նիկոլի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ այն համարելով ռազմական հեղաշրջում։
 
Քանի կա Նիկոլը՝ եռյակի համատեղ ջանքը գործելու է, ի հաշիվ Հայաստանի և Հայ ժողովրդի։ Սյունիքի շուրջ բանակցել ավարտել են, որը Թուրքիայից Ադրբեջան հատվելու է միջանցքով։ Հայոց Ցեղասպանության մոռացության տալու և ուրացման հարցը դրված է Նիկոլի առջև։ Կապիտուլյանտի ձեռքից ամեն ինչ են խլում։
Մի ժողովուրդ, որի ղեկավարը ճանաչված կապիտուլյանտ է, արժանի է այս իրավիճակին, որում գտնվում է։ Մենք ենք մեր ձեռքով կործանում մեր երկիրը։ Հետո թող պատմաբանները մեղքը չգցեն ուրիշ երկրների վրա։
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները