Քասախցիները անցել են ռուսական պոստը ու հաջորդ պոստ չեն հասել, անհետացել են. շեղվելու տարբերակ չկար այդտեղ. Գորիսի փոխքաղաքապետ

Քասախի երկու բնակիչ երեկ գիշեր անհետացել են Գորիս Կապան ճանապարհին, անցել են ռուսական պոստը, որից հետո գալիս է ադրբեջանական պոստը, բայց հաջորդ պոստ էլ չեն հասել, անհետացել են:«Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ երեկ Քասախի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Գորիսի փոխքաղաքապետի տվյալներով՝ Քասախի բնակիչները հատել են ռուսական պոստը, սակայն հաջորդ պոստ այլևս չեն հասել, անհետացել են.

«Երեկ գիշեր մեր հայրենակիցներն են անհետացել Գորիս-Որոտան ճանապարհին, հայտնվել են ադրբեջանական կողմում: Ճանապարհի մի հատվածում ռուս խաղաղապահների պոստն է, այդ պոստն անցել են, հետո հաջորդը ադրբեջանական պոստն է, էլ հաջորդ պոստ չեն անցել, անհետացել են: Այդտեղ հատված չկա, որ շեղվեն, ճանապարհն ուղիղ գնում է: Ես չգիտեմ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է՝ շեղվել են, մտել հակառակորդի տարածք, այդ ճանապարհն անմիջապես հակառակորդի տարածքով էլ գնում է, շեղվելու տարբերակ չկա»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը:

Նրա հաղորդմամբ՝ « ադրբեջանցիների այլանդակությունները և կոպտությունները շատանում են», մասնավորապես՝ երեկ ադրբեջանցին Գորիս-Կապան ավտոճանապարհին ոտքով հարվածել է հայկական համարանիշով մեքենային, այնուհետև անտենայով հարվածել է հայ վարորդին.

«Ադրբեջանցին ոտքով հարվածել է մեքենային, երբ հայ վարորդն ասել է՝ ի՞նչ ես անում, ռացիայի անտենայով խփել է վարորդին, ասել՝ ձայնդ կտրիր»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները շարունակում են իրանցի բեռնատարներ կանգնեցնել, գումար պահանջել, սակայն բեռնատարների կուտակումները նվազել են

«Ներկա պահին իրանական բեռնատարների կուտակումները նվազել են, իրանցի վարորդները կանգնում են, գումարը մուծում, անցնում են»,-ասաց նա
Կարեն Քոչարյանը նաև ընդգծեց, որ հայկական կողմի իշխանությունը որևէ քայլ չի անում խնդրին հանգուցալուծում տալու համար.

«Ղեկավարությունը չի մտածում, դուք որևէ քայլ նկատու՞մ եք որևէ քայլ, եթե քայլ արած լինեին, դուք էլ նկատած կլինեք»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը:

Աղբյուր` Փաստինֆո

ավելին

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները