ԱՄՆ-ն զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով հայ-իրանական մայրուղու իրավիճակի վերաբերյալ հարցին ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերին հայկական զինված ուժերը դուրս բերվեցին դեպի Խորհրդային Հայաստանից ժառանգված սահմանները: «Այս գործընթացն իրականացվել է նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար», – ասել է Փաշինյանը: Միաժամանակ, դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս ճանապարհը պետք է ազատ օգտագործվի հայկական տրանսպորտային միջոցների կողմից: «Ենթադրում եմ, որ համաձայնագրի տեքստում օտարերկրյա բեռների մասին չի նշվում, և Ադրբեջանը դա օգտագործում է: Ամենայն հավանականությամբ, դա արվեց ի պատասխան մեր հայտարարությունների, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները չեն պարունակում Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու վերաբրյալ կետ», ասել է Փաշինյանը: Բաքուն հայ-իրանական մայրուղու վրա տեղակայել է «մաքսակետ»՝ գումար շորթելով իրանական բեռնատարներից: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը ոչ մի բառ չասացին Ալիևի դեմ: Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել այս գործողությունները, ըստ էության ակնարկելով, որ եթե թույլ չտայինք Բաքվին Որոտանի հատվածում տեղակայել «անցակետ», ապա անհրաժեշտ կլիներ հայ-իրանական ամբողջ սահմանը «հանձնել» որպես «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանը, ընդունելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունները պետք է բաց լինեն, հայտարարում է, որ օտարերկրյա ապրանքները, հատելով երկրի սահմանը, պետք է անցնեն մաքսային, անձնագրային և այլ կետերով, ինչպես ամրագրված է ԱՊՀ իրավական բազայում, ասել է Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, Հայաստանը չի համաձայնվում Բաքվին տրամադրել «միջանցք» Ռուսաստանի «վերահսկողության» ներքո ՝ հայտարարելով, որ պատրաստ է բացել կոմունիկացիաները, բայց պարտադիր մաքսային և սահմանային վերահսկողության անցակետերով: Ի պատասխան ՝ Բաքուն, Ռուսաստանի զինվորականների ներկայությամբ, մաքսակետ է տեղակայում արդեն Հայաստանի տարածքում: Օգոստոսին, երբ Բաքուն երկու օրով երկու կետերում փակեց Իրան-Հայաստան ճանապարհը, հայտարարվեց, որ այդ հատվածների անվտանգության ապահովումը փոխանցվում է ռուս սահմանապահներին: Կառավարությունը հայտարարել էր Սյունիքի մարզում 102-րդ ռուսական բազայի ընդլայնման մասին: Ստորագրվե՞լ են արդյոք փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական զորքերի գործառույթները: Արդյոք Ռուսաստանը «համաձայնել է պաշտպանել» Հայաստանի սահմանները՝ Մեղրիով «միջանցք» տրամադրելու վերջնագրով: Եվ արդյոք ՌԴ պարտավորությունների մեջ է մտնում Իրան-Հայաստան ճանապարհով ապրանքների ու տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելը: Փաշինյանը, փաստորեն, Ռուսաստանին մեղադրում է հայ-իրանական սահմանը վերահսկողության տակ վերցնելու և այն Բաքվին և Անկարային փոխանցելու մտադրության մեջ: «Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, շատ կարևոր է: Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք նոյեմբերին հրադադարի համաձայնության ձեռքբերումից ի վեր», ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Արդյոք ԱՄՆ-ն զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության գործառույթները չփոխանցել Ռուսաստանին: Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 1251 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները