Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»

Մի քանի օր է,  ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ , Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: 

 

Լրատվականին ասացին, որ բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:


Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին է խոսք գնում: Չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն: Սեպտեմբերի 16-ին Պնախարարը մեկնել է Դուշանբե, որտեղ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը, այս փաստաթուղթը հավանաբար վերջնական կստորագրվի մինչև հունվար և սահմանազատման աշխատանքների մեկնարկը կտրվի եռակողմ հանձնաժողովի կողմից։ Բնականաբար, այս տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում  և որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ լրատվականը չկարողացավ: 

 

ավելին

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները