Հայ ծանրորդները վերադարձան Օլիմպիական վարկանիշային մրցաշարից ու ամփոփեցին մրցաշարը

Իրանական Ռաշտ քաղաքում ավարտվեց ծանրամարտի 5th Fajr Cup մրցաշարը, որը վարկանիշային էր Տոկիո-2020 ՕԽ-ի համար: Հայաստանը մրցաշարին մասնակցեց 4 ծանրորդով: Մեր մասնակիցները նվաճեցին ընդհանուր առմամբ 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ընդհանուր հաշվարկում Հայաստանը 13 հավաքականների պայքարում գրավեց 4-րդ տեղը:

Մրցաշարը պարունակում էր պայքար 7 քաշային կարգում. 61,67,73,81,96, 109 և +109:

34 ծանրորդ 2 օր շարունակ պայքարեց լավագույնի տիտղոսի համար: Հայաստանը ներկայացուցիչներ ուներ 81, 96 և +109 կգ քաշային կարգերում: Մրցավարների թվում էր նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իսկ հայ ծանրորդներին ելույթներից առաջ նախապատրաստում էր հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:


81 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տալով 160 կգ արդյունք՝ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Անդրանիկը բարձրացրեց 185 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտի 345 կգ արդյունքով երկամարտում 4-րդն էր:

96 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը պոկեց 155 կգ-անոց ծանրաձողն ու հրեց 190 կգ: Արդյունքում, Հակոբը պոկում վարժությունում 3-րդն էր, իսկ հրում վարժությունում ու երկամարտում նա արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ Սիմոն Մարտիրոսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը հայտավորված էին +109 կգ քաշային կարգում: Ցավոք, Ռուբենը բարձր ջերմություն ունենալու պատճառով չկարողացավ հարթակ դուրս գալ: Այդ քաշային կարգում մասնակցեց 3 ծանրորդ:

Սիմոնը պոկեց 180 կգ ու հրեց 330 կգ, ինչը նրան բերեց միայն արծաթե մեդալ: Հաղթողի կոչումը երկամարտի 241 կգ արդյուքնով նվաճեց իրանցի Ալի Դահուդին:

Մասնակից 3 ծանրորդներն Armsport-ի հետ զրույցում ամփոփել են մրցաշարը.

Հակոբ Մկրտչյան.

«Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Լավ մարզավիճակում չէի մոտեցել առաջնությանը: Այն կիլոգրամները, որոնք նախատեսել էի, չկարողացա բարձրացնել: Տարվա առաջին մրցումն էր ու այս պահի համար գոհ եմ: Նախատեսել էի բարձրացնել 160 և 205 կգ , բայց չստացվեց: Շուտով կբարելավեմ մարզավիճակս ու լավ արդյունքներ կգրանցեմ: Առաջիկայում Եվրոպայի առաջնությունն է, որին կմասնակցեմ 87 կգ քաշային կարգում: Այս մրցաշարում մասնակցեցի 96 կգ քաշային կարգում, քանի որ եթե հնարավորություն ունենամ Տոկիո մեկնելու, անպայման պետք է մասնակցություն ունենայի մրցաշարին, որը վերջին օլիմպիական վարկանիշայինն էր, Եվրոպայի առաջնությունից զատ»:

Սիմոն Մարտիրոսյան.

«Այս տարի մեկ հավաք ենք անցկացրել ու այս պահին առավելագույնն էր, որ կարողացա անել՝ հաշվի առնելով ոչ պատշաճ մարզավիճակս: Մասնակցում էի +109 կգ քաշային կարգում, որովհետև կարիք չկար քաշ գցելու ու էներգիա կորցնելու: Գաղտնիք չէ, որ ամեն մրցումից առաջ ես քաշ եմ գցում: Ուժերս կպահեմ հետագայի համար: Ինձ համար կարևորը ներկայանալն էր մրցաշարին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, որին կմոտենամ լավ մարզավիճակում: Ինչ վերաբերում էր Ռիո-2016-ի հնարավոր ոսկե մեդալ ստանալուն, ապա ասեմ, որ առայժմ նորություն չկա»:

Անդրանիկ Կարապետյան.

«10 մարզիկ էր մասնակցում 81 կգ քաշային կարգում: Կրկին ուսի վնասվածքով մասնակցեցի: Անընդհատ ուսս շփումներով տաքացնում էին, որ կարողանայի հաջող հանդես գալ: Հաշվի առնելով ուսիս վնասվածքը, այս պահին առավելագույնն էր, որ արեցի, բայց գիտեք, որ շատ ավելին կարող եմ: Ամսի 10-ին կրկին ուսի հետազոտություն կանցնեմ, որի պատասխանը կուղարկենք Մոսկվա՝ հասկանալու, թե ինչ պետք է անել: Եթե կարիք լինի՝ կմեկնեմ Մոսկվա, որպեսզի վերջնականապես ապաքինվեմ ու հետագայում կարողանամ ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ: Արդեն դժվար է ՕԽ մեկնել, բայց եթե շատ լինեն ուղեգրերը, ամեն ինչ կանեմ՝ ապացուցելու, որ կարող եմ շատ լավ հանդես գալ: Բուն մրցաշարը շատ լավ էր կազմակերպված: Կարելի է ասել Եվրոպայի առաջնության մակարդակին հավասար էր կազմակերպվածությունը»:

 

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները