Ֆրանսիայում գրիպի հետևանքով 26 մարդ է մահացել. հայտարարվել է համաճարակ

«2019 թվականի նոյեմբերի 4-ից գրիպով հիվանդացության 311 ծանր դեպք է գրանցվել, դրանցից 49-ը` տարվա հինգերորդ շաբաթվա ընթացքում: Մահացել է 26 մարդ, այդ թվում մինչև 15 տարեկան 3 երեխա, 15-64 տարեկան 12 մարդ և  65 տարեկան և դրանից բարձր տարիքի 11 մարդ»,-  ասվում է փաստաթղթում:

Եթե տարվա չորրորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի Նորմանդիա շրջանը ներկված էր նարնջագույնով, այն դեպքում, երբ երկրի ամբողջ քարտեզն արդեն կարմիր էր ներկվել համաճարակի հետևանքով, ապա այժմ համաճարակը ներառել է երկրի ամբողջ մայրցամաքային հատվածը: Ինչպես նաև համաճարակ է հայտարարվել Անտիլյան կղզիներում, իսկ Ռեունյոնում այն արդեն ավարտվել է:

«Տարվա հինգերորդ շաբաթվա ընթացքում գրիպի ակտիվությունը զգալի աճ է ունեցել երկրի բոլոր շրջաններում: Ամբողջ տարածքն այժմ համաճարակի փուլում է գտնվում»,-ասվում է տեղեկագրում:

Նշվում է, որ պատվաստանյութերը գրիպից և դրա բարդություններից պաշտպանվելու լավագույն միջոցն են: Անհրաժեշտ է նաև պարբերաբար լվանալ ձեռքերը և փակել բերանը հազի դեպքում, իսկ եթե հիվանդության ախտանշանները, այնուամենայնիվ, կան, ապա հարկավոր է դիմակ կրել` շրջապատին չվարակելու համար:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները