Վատ լուր սահմանից

Սյունիքի մարզի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած մի շարք բնակավայրերի անմիջական հարևանությամբ, իսկ երբեմն անմիջապես բնակավայրի տարածքում տեղադրվել են ադրբեջանական դիրքեր։ Տեղ համայնքի դիրքերից մեկում հայկական կողմում տեղակայված դիրքում զինվորների համար հարմարություններ չկան ստեղծված։ Ժամկետային 6-7 զինծառայող ապրում է վրաններում՝ զրկված տարրական հնարավորություններից, այնինչ նրանց անմիջապես առջևում 30-ի չափ ադրբեջանցի զինվորականներ են, որոնց համար ստեղծվել են լավագույն պայմանները ու դեռ շինարարաությունն էլ շարունակվում է։ Այս մասին գրում է ArmDaily.am-ը։

 

Համայնքի բնակչությունը դժգոհում է, որ 30 ադրբեջանցի զինվորականների դիմաց մարտական հերթապահություն են իրականացնում 18 տարեկան զինվորները, որոնք վտանգի պարագայում ոչինչ չեն կարողանա անել։ «Երեք օր առաջ ադրբեջանցիները մտել էին մերոնց դիրք, վախեցրել էին զինվորներին, ծաղրել էին, նվաստացրել։ Անընդհատ էլ ձեռ են առնում մերոնց, հայհոյում են, նվաստացնում։ Երեսուն հոգու դիմաց 6-7 18 տարեկան էրեխեքն ի՞նչ անեն։ Ջուր էլ չունեն դիրքում էդ էրեխեքը։ Նայում ես մեր դիրքին, նայում ես ադրբեջանցիների դիրքին, թե ոնց են սարքել ամենալավ պայմանները ու հլը դեռ շարունակում են սարքել, մտածում ես բա լավ, ո՚նց է էսպես շարունակվելու»,- ասաց մեզ ահազանգող սյունեցին։

Վերջինս նշեց, որ երեսուն հոգով 6-7 18 տարեկան զինծառայողներին գերեվարելը խնդիր չի կարող լինել, անվտանգության հավելյալ միջոցներ պետք է կիրառվեն համապատասխան մարմիններին կողմից։ «Դիրքի շներին էլ էին գողացել ադրբեջանցիները՝ ես եմ գնացել ու հետ բերել։ 18 տարեկան էրեխեքն ի՚նչ անենք։ Շներին գողանում են, որ ինչ-որ բան անելուց զինվորները չիմանան՝ շները հաչում են, զգուշացնում։ Այսպես ո՞նց շարունակենք»,- հավելեց սյունեցին։

 

Տեղ համայնքի համայնքապետ Ներսես Շադունցը ArmDaily.am-ին պատմել է, որ հայկական դիրք ներխուժած ադրբեջանցիների մասին այս միջադեպին ծանոթ չէ, բայց փոխարենը ասաց, որ երեք օր առաջ Տեղ գյուղում բնակություն հաստատած արցախցի բնակիչներից մեկի «Ուազ»-ի վառելիքն ավարտվել է ու ստիպված շփոթվելով ադրբեջանցիների կողմից այժմ օկուպացված տարածք է մտել։ Մեքենան թողել է այնտեղ, եկել գյուղ, դիզվառելիքի հետևից, սակայն երբ վերադարձել է, «Ուազ»-ն այլևս տեղում չի եղել։ Ավելորդ է նշել, որ «Ուազ»-ն այդպես էլ տիրոջը չի վերադարձվել»։

 

Լրատվականը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժնիցից և Գլխավոր Շտաբի մամուլի բաժնից չի չհաջողվել։

 

Auroranews-ը փորձում է տեղեկություն ստանալ միջադեպերի վերաբերյալ։ 

ավելին

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները