Անահիտ Ավանեսյանը նոր հրաման է ստորագրել

Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 9-ին նոր հրաման է ստորագրել, որում ասվում է․

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշմամբ հաստատված «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագրի 43-րդ կետի 8-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728- Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

2. Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Ավագյանին՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով Երևանի պետական համալսարանի հարակից տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և
Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

3. Առաջարկել «Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության (համաձայնությամբ), «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեններին (համաձայնությամբ) ՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով հանրային վայրերում՝ «Մալիբու» սրճարանի («Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն), «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի («Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն) հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

4. Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստ
իտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին՝ ապահովել.

1) Հանրային վայրերում՝ Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպումը:

5. Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Բերբերյանին՝ սահմանված կարգով ապահովել.

1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար շտապ օգնության 3 մեքենայի տրամադրումը՝ շարժական պատվաստումային խմբերին:

6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումն առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին»:

ավելին

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները