Խախտվել են Գագիկ Խաչատրյանի հիմնարար իրավունքները. պաշտպան


Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Նիստի ավարտից հետո Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ ես առողջական խնդիրների թեման չհանրայնացնեմ, սակայն այսօր ծայրահեղ խնդրի առաջ ենք կանգնած։ Քրեակատարողական հիմնարկում Խաչատրյանին այցից հետո մասնագետներն արձանագրել են բժշկական օգնության անհրաժեշտություն, որից հետո հունվարի 15-ին` իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել է հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Բնականաբար պետության առաջին պարտավորությունը պիտի լիներ բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հենց նույն օրը, երբ իմացան, որ Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի, տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ նշված դեպքից հետո իրենք դիմել են բոլոր իրավասու մարմիններին (քրեակատարողական ծառայություն, արդարատադության նախարարության համապատասխան գերատեսչություն, գլխավոր դատախազություն)` պահանջելով, որ ապօրինությունը դադարեցվի, և Գագիկ Խաչատրյանը իրացնի իր իրավունքը՝ տեղափոխվելով բժշկական կենտրոն սեփական միջոցների հաշվին։ Փաստաբանը նշել է, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն առավել ծայրահեղ քայլերի դիմել, սակայն հուսով են, որ համապատասխան մարմինները ամեն դեպքում կպահեն ողջամտությունը։

«Հիմա տարբեր անձանց շրջանակում քննարկումներ է լինելու՝ «ում բռնում են հիվանդանում է և այլն» ձևակերպումներով։ Բայց եկեք ֆիքսենք մի քանի կարևոր հանգամանքներ. նախ Գագիկ Խաչատրյանը 2015թ.-ից սկսած 3 անգամ վիրահատության է տարել Գերմանիայում։ 2018թ.-ին վիրահատությունից հետո հետվիրահատական բուժումը կիսատ թողնելով ժամանել է Հայաստան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Երկրորդը՝ տարիքը հաշվի առնենք. 64 տարեկան է ու վերջին 6 ամսում քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում զրկված է եղել որևէ բուժում ստանալու հնարավորությունից, միայն ցավազրկող է ստացել։ Հիմա հարց է առաջանում. պետական մարմինները ի՞նչ շահ ունեն անձի իրավունքները այսպես կոպիտ ոտնահարելու։ Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար առողջության պահպանման պարտավորություն ունի։ Մասնագետները տվել են եզրակացություն, որ եթե Խաչատրյանի բուժումը չիրականացվի, ծայրահեղ ծանր հետևանքներ կարող են առաջանալ… Անդառնալի հետևանքը նշում եմ, այլևս չեմ ցանկանում մասնավորեցնել», - ասել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Խաչատյանի հարազատներն ու ընկերներն արտերկրից, անհանգստացած լինելով առողջականով, կապ են հաստատել և պատրաստակամություն հայտնել ենթադրյալ վնասի ամբողջական փոխհատուցում կազմակերպելու, մինչև որ քննությունը ավարտվի ու պարզվեն հանգամանքները։ Նա նշել է, որ եթե ցանկություն լինի կոնկրետ աղբյուրներն էլ կերևան, թե ովքեր են այդ անձինք և արդյոք ունեն նման հնարավորություններ, թե ոչ։

Նա նաև հիշեցրել է, որ փոխհատուցման ապահովման առաջարկն ու գրավի միջնորդությունը ներկայացնում են հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահվել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե արդյոք նշված ենթադրյալ հանցանքը կատարվել է, և Գագիկ Խաչատրյանը դրա հետ կապ ունի, թե ոչ։ Ավելին, հիմնական մեղադրանքը այն է, որ պատճառվել է վնաս ոչ թե անձնական օգուտ ստանալու նպատակով, այլ պաշտոնական գործունեության ընթացքում ոչ նպատակային կամ ճիշտ ծախսերի կատարման հետևանքով, որը հանգեցրել է պետական միջոցների վատնման։ Նման մեղադրանքով, տեսականորեն, կարելի է ներգրավվել ցանկացած նախկին պաշտոնյաի։

«Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել», - եզրափակել է Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի՝ փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները