Աշոտ Փաշինյանը ունի թիկնապահներ և ծառայողական մեքենա․ մեքենան արժե 35 հազար դոլար. politik.am

 


Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուայն էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ Կիրակի օրը ընտանիքով գնացել են Արցախ՝ Աշոտին տեսության: Այցի ընթացքում մտել են մի ռեստորան, որը ՀԴՄ չի տրամադրում։ Փաշինյանը այս պատմությունից մեծ աղմուկ էր բարձրացրեց և հայտարարել, որ ռեստորանի սեփականատերերը «զինվորի բաժին են գողանում»։

Հետո պարզվեց, որ խոսքը «Արի Ռեզորթ» ռեստորանային համալիրի մասին է, որը ղեկավարում է Արշակ Զաքարյանը։ Հիշեցնենք, որ Արշակ Զաքարյանը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի միջոցով աջակցություն է տրամադրել Պաշտպանության բանակին և նրան մեղադրել «զինվորի բաժին գողանալու» մեջ անտրամաբանական է։


Արշակ Զաքարյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում որոշ մանրամասններ ներկայացնում կատարվածից։ Զաքարյանը ըստ էության կարևոր տեղեկատվություն է նաև հանրայնացնում։ Պարզվում է վարչապետ Փաշինյանի որդին զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով։

Աշոտ Փաշինյանի անվտանգությունը ապահովում է ՊՊԾ-ն, որը ապահովում են նաև Փաշինյանի և իր ընտանիքի մյուս անդամների անվտանգություն։ Ըստ մեր աղբյուրի ամենայն հավանականությամբ կոնկրետ Աշոտ Փաշինյանի անտանգություն ապահովողները Արցախի բնակիչներ են։

Հիշեցնենք, որ Politik.am-ը իր նախորդ հետքաննական հոդվածներից մեկում գրել էր, որ կառավարությունը պետական միջոցներով ծառայողական մեքենա է գնել Մարիամ Փաշինյանի համար։

Պարզվում է ծառայողական մեքենա ունի նաև Աշոտ Փաշինյանի։ Toyota Land Cruiser Prado 2013 թվականի արտադրության։ Մեքենայի շուկայական արժեքը մոտ 35 հազար դոլար է։

Ի դեպ Աշոտ Փաշինյանին սպասարկող մեքենան առաջին անգամ ֆիքսվել է Նարեկ Սամսոնյանի կողմից։ Սամսոնյանի կողմից նկարահանված տեսանյութում քայլում են Աշոտ և Մարիամ Փաշինյանները, իսկ նրանց հետևում է Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail մակնիշի մեքենան, որից հետո գալիս է Աշոտ Փաշինյանի Toyota Land Cruiser Prado-ն։

Video Player


Մեքենան Արցախում Աշոտ Փաշինյանին սպասարկում է այն ժամանակ, երբ նա զորամասից դուրս է գալիս։

 

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները