«Այս պահին ծանր խնդրի առաջ ենք կանգնած». Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին խոսեց պաշտպանը

ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից պետությանը հասցված ենթադրյալ վնասի չափը հասնում է մի քանի միլիարդ դրամի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին։

Երեմ Սարգսյանն ասաց, որ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մի քանի խնդիր են ներկայացրել.

«Առաջին խնդիրն այն է, որ պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը.Խոսքը վատ վերաբերմունքի մասին է, ինչը պետությունը որեւէ մեկի նկատմամբ դրսեւորելու իրավունք չունի: Այդ խախտումը պետության համար վատ հետեւանքներ է ունենալու։ Հաջորդ խնդիրը, որը ներկայացրել ենք, այն է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե առկա է ներկայացված հանցագործության հիմնավոր կասկածը։ Երրորդ հարցով խնդիր էինք բաձրացրել կալանավորման հիմքերի բացակայության մասով։ Միջնորդել ենք, որպեսզի գրավ կիրառենք»։

Երեմ Սարգսյանն ասաց, որ արդեն երկրորդ անգամն երկարաձգվում է Գագիկ Խաչատրյանի կալանքը. «Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է տալիս, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա հակառակը, որ Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես ավելի պատշաճ վարքագիծ է դրսեւորել»։

Պաշտպանը հայտնեց, որ Խաչատրյանը 2015 թվականից պարբերաբար բուժման մեջ է եղել Գերմանիայում. «Խաչատրյանը վիրահատությունների է ենթարկվել եւ 2018 թվականին, երբ ողնաշարի վիրահատության է ենթարկվել պարտադիր հետվիրահատողական բուժում պետք է ստանա։ Սակայն հարուցվել է քրեական գործ Հայաստանում եւ ընդամենը մեկ զանգով Գագիկ Խաչատրյանը ընդհատել է բուժումն ու այն պայմանով, որ հետագայում կվերադառնա, եկել ու ներկայացել է վարույթն իրականացնող մարմին»։

Դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանը, գտնվելով ազատութան մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, Երեմ Սահակյանն ասաց. «Այս գործով հարցաքննվում են նրա մտերիմները, ծանոթները, նախկին աշխատակիցները։ Երբ փետրվար ամսից նրանք հարցաքննվում էին, երբեւէ խոչընդոտե՞լ է, չկա նման փաստ, այսինքն՝ այդ պնդումները բացարձակ անհիմն ու դատարկ են»։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը մի քանի դրվագով ավելացվել է. «Իմանալով նրա առողջական ծանր վիճակի մասին՝ արտերկրում բնակվող հարազատները եւ ընկերները պատրաստակամություն են հայտնել այդ ենթադրյալ վնասի գումարի չափը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին»։

Հարցին՝ մեղադրանքի լրացման դեպքում հասված վնասի չափը որքա՞ն է կազմում, պաշտպանն ասաց, որ խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները