«Թուրքիան կպահանջի, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից». Ռուբեն Սաֆրաստյան

ավելին

 

Այսօրվա Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայից եկող ազդակներին և այդ հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը։

«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ՝ հայտնի է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։

«Կլինեն այն նախապայմանները, որ Թուրքիան կպահանջի, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից ու այն պաշտպանելուց, կպահանջի, որպեսզի Հայաստանը վերահաստատի Կարսի պայմանագիրը և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից։ Ես որևէ նշան չեմ տեսնում, որ թուրքական կողմը հրաժարվի այս նախապայմաններից, հետևաբար՝ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Էրդողանի հայտարարարություններում նոր բան չկա, որովհետև Էրդողանն ասել է այն, ինչ նախկինում էր ասում՝ նշելով, որ կողմ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն։ Սակայն իրականում Թուրքիայի ու Էրդողանի քաղաքականությունն այլ է եղել։

«Եթե Թուրքիան իրական քայլեր չի ձեռնարկում, ապա այդ հայտարարությունները հիմք չունեն, պետք է ինչ-որ հիմքեր տեսնեմ Թուրքիայի կողմից առ այն, որ նա հրաժարվում է իր նախապայմաններից։ Այս հարցում, անկեղծ, ես թերահավատ եմ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք մտավախություններ չունի, որ այսօր Հայաստանն այդ նախապայմաններով հանդերձ՝ կգնա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ չի կարծում, որ ՀՀ որևէ իշխանություն կգնա նման քայլի։

«Չեմ կարծում, որ ՀՀ որևէ կառավարություն կարող է հրաժարվել մեր ինքնության մի մասից, որը կազմում է և Հայոց ցեղասպանությունը, և Արցախի պաշտպանությունը, նաև այն հանգամանքը, որ Կարսի պայմանագիրը մեզանում ընկալվում է՝ որպես անարդարացի պայմանագիր։ Կարծում եմ՝ սրանք բոլորն այնպիսի խնդիրներ են, որոնք մաս են կազմում մեր ինքնության։

Մենք պետք է կարողանանք լինել շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, որովհետև Թուրքիայի այդ գործերում դիվանագետները վարպետներ են, մենք էլ պետք է կարողանանք։ Սա շատ կարևոր է, և արդեն 30 տարի Հայաստանն ասում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սա համարում եմ կարևոր հանգամանք, քանի որ այն աշխարհի կողմից ընդունվում է»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից,  այդ ազդակները կգնահատեն և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։

Այդ հայտարարարությանն արձագանքել էր Էրդողանը, նշելով. «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները