Վրաստանի քաղաքացիները «ՎՏԲ» բանկից խոշոր չափերով գումար են հափշտակել․ ՀՔԿ


ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության քաղաքացիներ են:


Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության՝ հիշյալ քաղաքացիները և գործով ինքնությունը չպարզված անձը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ և կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ կազմակերպված խմբի անդամները 2014թ. նոյեմբերին Վրաստանից ժամանել են Հայաստանի Հանրապետություն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում իրենց անուններով հաշվեհամարներ բացել, ստացել բանկային քարտեր և այդ հաշիվներին մուտքագրել ընդհանուր 5.188.233 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, ստացած բանկային քարտերը փոխանցելով քննությամբ չպարզված անձին, բանկի մասնաճյուղերում իրենց անձնագրերը ներկայացնելով կանխիկացրել են մուտքագրված գումարները՝ բանկի աշխատակիցներին հայտնելով, որ բանկային քարտերն իրենց մոտ չեն գտնվում, սակայն նույն ժամանակահատվածում խմբի անդամ հանդիսացող, ինքնությունը չպարզված անձը վերջիններիս բանկային քարտերով տարբեր բանկոմատներից կատարել է կրկնակի կանխիկացումներ կամ փոխանցումներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում վերը նկարագրված եղանակով կազմակերպված խմբի անդամները, ըստ նախնական դերաբաշխման, հասցրել են կրկնակի կանխիկացնել և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից հափշտակել ընդհանուր 927.869 ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 4.260.364 ՀՀ դրամ գումարը չեն կարողացել կանխիկացնել և հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վրաստանի Հանրապետության հիշյալ հինգ քաղաքացիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, քրեական գործից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան. նրա նկատմամբ դատարանը պատիժ է սահմանել՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ մյուս չորս անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


2015թ. հուլիսի 29-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ վերջիններիս գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

Ձեռնարկված օպերատիվ որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը 2019թ. հուլիսի 31-ին հայտնաբերվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից և արգելանքի վերցվել, այնուհետև՝ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մյուս երեք մեղադրյալների, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձի վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները