Ալիևի և հայկական մամուլի թիրախում․ նոր պատվեր Դավիթ Գալստյանի դեմ

Հայաստանյան լրատվականներից մեկն իր կաթոլիկությամբ գերազանցել է Հռոմի պապին, դավադրությունների հերթական չափաբաժինն արտանետել լրատվական դաշտ։ Ըստ այդմ, հաղորդվում է՝ իբր Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն:

Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատերազմական և հետպատերազմյան էմոցիոնալ շրջանում առաջինը մեղավորներ նշանակելու ալիքի տակ ընկավ Դավիթ Գալստյանը, ում նախ կալանավորեցին, ապա և ամիսներ անց ազատ արձակեցին։ Պատկան մարմիններն արձանագրեցին, որ նա չէր կարող ապօրինությունների հետ կապ ունենալ, քանի որ որպես գործարար մատակարարել է այն սպառազինությունները, որն իրենից պահանջել են զինվորական պատասխանատուները։ Դեռ չենք խոսում այն մասին, թե Դավիթ Գալստյանն ինչ գերմարդկային ջանքերով է այդ զենքերը բերել Հայաստան։

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի պահանջով, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել էր, թե Պատրոն Դավիթը պատերազմի օրերին կարողացել է զարտուղի ճանապարհներով զենք մատակարարել Հայաստանին։ Այսքանից հետո էլ նրան մեղադրում են իբրև թե վատ զենք մատակարարելու մեջ՝ պատերազմը տանուլ տալու մեղքը փորձելով բարդել նրա վրա։ Գալստյանն իր կալանավորումն ապօրինի էր որակել, արձանագրել, որ ամեն զենք իր համապատասխան վկայագրերով, սերտիֆիկատներով է գալիս։ Իսկ այդ հանգամանքը բացառում է որևէ խախտում, անգամ մեծ ցանկության դեպքում։ Հետևաբար անհասկանալի է Դավիթ Գալստյանի անձի շուրջ ԶԼՄ-ների այս նոր իրարանցումը։ Թեմաներն են սպառվե՞լ, թե՞ նոր պատվեր է ստացվել հերթական անգամ վարկաբեկելու Դավիթ Գալստյանին։

Ի վերջո, մեր լրատվամիջոցները ե՞րբ են դադարելու վարկաբեկել պետության համար ջանքեր գործադրած անձանց։ Ո՞ւր է տանում բոլորին հակահերոս դարձնելու ճանապարհը։ Անդունդի եզրին գտնվող պետությունը արդյո՞ք իրավունք ունի այդքան անհեռանկար գտնվել իր հզոր անհատների հետ։ Ո՞վ է լինելու հայության պաշտպանը հետագա մարտահրավերներում։

Մտածել է պետք…

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները