Եթե անկլավները զիջեն, ապա Ադրբեջանը Տավուշում վերահսկողության տակ է վերցնում հայ-վրացական ճանապարհը. Վիգեն Հակոբյան. NEWS.am

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ գոյություն ունի  ընդհանուր փոխըմբռնում, որ պետք է  տեղի ունենա դեմարկացիայի  եւ դելիմիտացիայի գործընթաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման մասին ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

 

«Սակայն սա չի նշանակում, որ եթե կա գլոբալ փոխըմբռնում, որ պետք է գնալ այս փաստաթղթին,  այնուամենայնիվ կան տարաձայնություններ մեթոդոլոգիայի եւ այլ հարցերի շուրջ, քանի որ սահմանազատումը ունի նաեւ լոկալ պրոբլեմներ: Գիտենք, որ անկլավների մասին է խոսքը գնում, ընդ որում Հայաստանի համար այդ անկլավների թեման բավականին զգայուն կետեր են: Եթե այդ անկլավները զիջեն Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցնում ինչպես Սյունիքում է, այնպես էլ Տավուշում միջպետական հայ- վրացական  ճանապարհը, Սյունիքում էլ հայ-իրանական ճանապարհը: Մենք արդեն տեսանք, թե ինչ կլինի, երբ մի քանի օր առաջ փակեցին հայ-իրանական ճանապարհը»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը այս գործընթացը դիտարկում է հետագայում իր երկրի սահմանների ճանաչման գործընթացի հետ, ներառյալ Արցախի ճանաչումը   Ադրբեջանի անքակտելի մաս, թե դրան չի վերաբերում այս գործընթացը: 

«Այսինքն այստեղ այնքան խնդիրը սահմանագծման եւ սահմանզատման հարցերը չեն, որքան դրան փոխկապակցված հարցերը` Արցախի հարցը եւ կոմունիկացիաների բացման հարցը»,- նշել է նա:

 

Վիգեն Հակոբյանը, այնունամենայնիվ կարծում է, որ ինչքան էլ Ադրբեջանը ասի, որ այլեւս Արցախի հարց չկա, Արցախի հարցը մնում է չլուծված եւ Մինսկի խմբի երկրները համոզելով կամ սպառնալով Ադրբեջանին փորձելու են բերել բանակցությունների դաշտ:

 

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ասել է. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:

ավելին

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները