Ձերբակալվել է երկրի նախագահը

Գվինեայում զինվորականները սեպտեմբերի 5-ին խռովություն են կազմակերպել։ Ապստամբների առաջնորդ, գնդապետ Մամադու Դումբիան հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է: Գվինեայում իրավիճակի մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

  • Agence France-Presse-ը հաղորդել Է, որ Կոնակրի կառավարական թաղամասում սեպտեմբերի 5-ին ավտոմատ զենքից ինտենսիվ կրակոցներ են հնչել: Փողոց են դուրս եկել բազմաթիվ զինվորականներ։ Նրանք կոչ են արել անցորդներին անմիջապես վերադառնալ իրենց տները և չլքել դրանք։
  • Զինվորականները հյուսիս-արեւելյան ուղղությունից արգելափակել են՝ ավտոմոբիլային ճանապարհներով Քոնակրիի մուտքը երկրի մայրաքաղաք։
  • Ավելի ուշ նրանք հայտարարել են երկրում Սահմանադրության գործողության դադարեցման եւ խորհրդարանի լուծարման մասին:
  • Դումբույան կարգադրել է փակել Գվինեայի արտաքին սահմանները եւ զինծառայողներին կոչ է արել մնալ զորանոցներում:
  • Ապստամբների առաջնորդը հայտնել է, որ զբաղեցրել է համախմբման եւ զարգացման ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով՝ կոմիտեի նպատակը երկրի բոլոր քաղաքացիների միավորումն է՝ պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։
  • Գվինեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գվարդիան հետ է մղել հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումը նախագահական պալատի վրա: Սակայն գերատեսչությունը ոչինչ չի հայտնել երկրի նախագահի գտնվելու վայրի մասին։
  • Գվինեայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ «դիվանագիտական առաքելությունում ամեն ինչ կարգին է»: Սակայն երկրում գտնվող ռուսաստանցիներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել։

ավելին

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները