Պուտինի պլանը՝ ինչ է սպասվում Լավրովին ու Շոյգուին. Հայաստանը պետք է զգոն լինի

ավելին 

ՌԴ նախագահ Պուտինն ափսոսանք է հայտնում, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կարող են դառնալ պատգամավոր: Պուտինը հայտարարել է, որ նրանք լավ նախարարներ են և կլինի ափսոս, որ դառնան պատգամավոր: Բանն այն է, որ Լավրովն ու Շոյգուն գլխավորում են Պուտինի Եդինայա Ռոսիա կուսակցության նախընտրական ցուցակը: ՌԴ Պետդումայի ընտրությունը լինելու է սեպտեմբերի 17-19: Երեք օր է տևելու կորոնավիրուսի իրավիճակի պատճառով: Լավրովն ու Շոյգուն իրենք դեռ չեն հստակեցրել, թե արդյո՞ք մտադիր են վերցնել մանդատը, թե՞ կմնան նախարար: Հնարավոր է, որ Պուտինը զբաղված է ձևականությամբ և Լավրովն ու Շոյգուն ընդամենը նախընտրական ցուցակը «զարդարելու» համար են, որովհետև Պուտինը չի գտել այլ մարդ: Սա արդեն իսկ վկայում է, թե ինչ իրավիճակ է ռուսական վերնախավում, եթե չկա ցուցակը գլխավորող այլ տարբերակ և առաջանում է այդպիսի «թատրոնի» կարիք: Իսկ դրա կարիքն առաջանում է, որովհետև բոլոր ողջախոհ և ոչ «բեմականացված» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Պետդումայի ընտրությանը Եդինայա Ռոսիան ունի մեծամասնություն պահելու լուրջ խնդիր: Իսկ այդ հարցը լոկ իշխանության սպառնալիք չէ, որ, կարող է առաջացնել: Բանն այն է, որ դա կարող է խորացնել վերնախավային ճգնաժամը, ներիշխանական լարումը, որովհետև՝ որքան բարդ է լինում պահել մեծամասնությունը, որքան դրա համար պահանջվում է մեծ ջանք, այդքան բարձրանում է դրա քաղաքական գինը, ըստ այդմ նաև դրա շուրջ ներքին մրցակցությունը: Այդ իմաստով, Պետդումայի ընտրությանը նախորդող շրջանն իր այս դրսևորումներով արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ իրավիճակ է ռուսական վերնախավում: Մյուս կողմից, եթե Լավրովի ու Շոյգուի հանգամանքը բեմականացում չէ և իսկապես լրջորեն քննարկվում է նրանց՝ նախարարից պատգամավոր դառնալու հարցը, ապա սա արդեն նշանակում է, որ կայացվել են կամ կայացման փուլում են Ռուսաստանում ներիշխանական, ներվերնախավային դիրքերի, հարաբերակցության լուրջ փոփոխության առնչվող որոշումներ, ըստ էության վերնախավի փոփոխության որոշումներ: Իսկ դա էլ իր հերթին ինդիկատոր է, թե ինչ է կատարվում և աստիճանաբար ինչ կարող է ծավալվել արդեն գլխավորի՝ հենց Պուտինի շուրջ: Այդ ամենը Հայաստանի համար կենսական նշանակության և աչալուրջ ուշադրության խնդիր է: Պատճառները մի քանիսն են: Նախ, Ռուսաստանում իրավիճակը էապես պայմանավորելու է այդ երկրի վարքագիծը, թեկուզ մարտավարական իմաստով: Իսկ դա էլ ուղիղ առնչություն ունի թե Հայաստանի հետ երկկողմ հարաբերությանը, թե ռեգիոնալ հարցերին, որոնք ուղղակի առնչվում են Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրին: Ի վերջո, Ռուսաստանում ներվերնախավային պրոցեսները օգտագորխելու փորձ կարող է անել Ադրբեջանը, և պարզ չէ, թե ինչ ուղղությամբ: Բացի այդ, Հայաստանը ըստ էության ռուսական տնտեսական-քաղաքական վերնախավային խմբերի պայքարի «պոլիգոն» է, և դա բոլորովին գաղտնիք չէ: Հետևաբար, եթե պայքարը կամ ճգնաժամը սրվի Ռուսաստանում, ապա այն կարող է սուր արտահայտումներ ունենալ նաև Հայաստանում: Ավելին, կարող են պարզապես որոշել «գոլորշին բաց թողնել» Հայաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանի հասարակությունը պետք է լինի չափազանց կուռ և զգույշ, զգոն, անկախ իր քաղաքական հայացքներից: Հատկապես, որ քաղաքական դասի զգոնությանն ապավինելու բավարար հիմքեր պարզապես չկան: Ավելին, բավարար հիմքեր կան առնվազն եզրակացնելու, որ այդ քաղաքական դասը արտահայտում է հենց ՌԴ վերնախավային տնտեսա-քաղաքական օրակարգի առնչվող հետաքրքրություններ, և հետապնդում դրանից բխող սեփական դիվիդենտներ:   

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները