Հայ գերիների մասով նորություներ ունենք

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատում է, որ օգոստոսին իրենց ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված անձանց:

Պատվիրակները գնահատել են գերիների պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի ու կարիքների մասին: Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար — Մենք հնարավորություն ենք ստանում, և դա տրամադրում է տվյալ երկրի իշխանությունը, ամբողջ տարածքը զննել:

Կարող ենք մտնել սանհանգույցը, գնահատել, տեսնել, թե ինչ վիճակում է խոհանոցը: Տեսնել միջավայրը, ինչպիսի ծառայություններից է օգտվում անձը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գերեվարված անձանց թվի մասին տեղեկություն չի հրապարակում: Բաքուն հաստատում է Ադրբեջանում պահվող 45 հայի գերության հանգամանքը:

Գերիներն ընտանիքների հետ կապը պահպանում են Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված հաղորդագրությունների միջոցով: Զառա Ամատունի — Բոլոր մեր հետևությունները կամ մեր հնարավոր անհանգստությունները, որոնք բացահայտում ենք այցերի ժամանակ, մենք փոխանցում ենք պահող իշխանություններին՝ կոնֆիդենցյալ երկխոսության շրջանակում, որ կարողանանք հաջորդ տեսակցության ընթացքում տեսնել, եթե անհրաժեշտության լինի, կա՞ որևէ առաջընթաց:

Եթե կա խնդիր այս կամ մյուս հարցում առաջխաղացում ապահովելու, արդյոք կարո՞ղ ենք աջակցել հանգուցալուծմանը: Մարդասիրական կառույցի ներկայացուցիչները տեսակցել են նաև ապօրինի քրեական հետապնդումների հետևանքով Ադրբեջանում դատապարտված անձանց:

Սվետլանա Ղուկասյանը ևս հնարավորություն ունի Կամիր խաչի միջոցով պարբերաբար կապ հաստատել ամուսնու՝ Ալյոշա Խոսրովյանի հետ: Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել նրան ու նաև գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին:

Մեղադրող կողմը պնդում է, թե նրանք Ղարաբաղյան առաջին պատերազմում կտտանքների են ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։ Սվետլանա Ղուկասյան, Ադրբեջանում գերեվարված Ալյոշա Խոսրովյանի կինը — Կարմիր խաչի միջոցով նամակ, տեսագրված հաղորդագրություն ենք ստացել, գրել է, որ լավ է: Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կգա Հայաստան:

Գերեվարված անձանց տեսակցությունները կրում են պարբերական բնույթ: Հաջորդ այցի ընթացքում կոմիտեի պատվիրակները նաև ընտանիքներից տեղեկություններ կփոխանցեն գերեվարվածներին:

ավելին

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները