Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին, «ТАСС»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը:

«Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ»,- ասել է Գրեխովը՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման ընթացակարգը: Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին:

Գրեխովը նշել է, որ ներկայում ներպետական համաձայնեցման գործընթաց է ընթանում Ռուսաստանի և Ղրղզստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագծի ուղղությամբ։ Այդ աշխատանքի ավարտից հետո համաձայնագրի նախագիծը կներկայացվի երկու երկրների պաշտպանության նախարարներին ստորագրման համար։

Գեներալ-գնդապետ Գրեխովն ասել է, որ «շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի, Ղազախստանի միջև համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»:

Ներկայում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերի և միջոցների կազմում ընդգրկված է ավիացիոն 19 զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 ստորաբաժանում, ռադիոտեխնիկական զորքերի 15 ստորաբաժանում, ՀՕՊ-ի ինը բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի երեք ստորաբաժանում: Այդ ուժերի և միջոցների ղեկավարումն իրականացնում են երկրների հրամանատարությունները, իսկ համատեղ գործողությունները համակարգում է ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նախագահը:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՊՀ շրջանակում գործում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դրա գործարկմամբ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել: Վերջին նման զորավարժությունը տեղի է ունեցել 2020-ի հուլիսին: Թե ինչով է տարբերվելու նոր համաձայնագիրը ՀՕՊ ոլորտում արդեն գործող պայմանագրային բազայից, չի հստակեցվում:

ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ զորամասերն ու ՀՕՊ միջոցները համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի ՀՕՊ և ԶՈւ ստորաբաժանումների հետ՝ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում:

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները