Կութում կրկին ուժեղ կրակ է, այրվում են խոտհարքները. Բնակիչները ձեռքով են մարում կրակը, ադրբեջանցիներն էլ կրակում են

Չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել թշնամու կողմից միտումնավոր այրած խոտածածկ տարածքները։ Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը:

Կրակը մոխրացրել է արոտավայրերը, հասել խոտհարքներին։ Կութ գյուղի բնակիչներից մեկը՝ Ատոմը, «Փաստինֆո»-ին մանրամասներ է պատմել դեռ օգոստոսի 29-ին բռնկված հրդեհներից։

«Կրակի օջախը քամին տարածել է։ Եղանակային պայմաններն էլ մեր օգտին չեն։ Գիշերը հրշեջները մինչև ուշ ժամ հանգցրել էին, կրակը չէր երևում։ Այսօր քամին ուղղությունը փոխեց, մի երկու տեղ թեթև ծխաց ու հիմա ուժեղ վառվում է։ Նորից զանգել ենք 911։ Չգիտենք, կրակը նորից բռնկվել է, արոտները վառվել են, հիմա էլ խոտհարքներն են վառվում»։

Կութ բնակավայրից կրակը հեռու է 3-4 կմ-ով։ Բնակավայր չի կարող հասնել, քանի որ այդ հատվածը խոտածածկ չէ, ուստի վստահ են, որ կրակը բնակավայր չի հասնի։ Բնակչի պնդմամբ՝ 150 հա-ի չափ տարածք երեք օրվա ընթացքում այրվել է, հիմա էլ կրակը ավելի է ուժեղացել ու տարածվել։

«Գյուղացիներից մի քանիսը այնտեղ են, իրենց միջոցներով փորձում են մի բան անել, բայց զանգել ենք ԱԻՆ, տեսնենք ով կգա։ Մեր գյուղացիները երկու օրն էլ օգնել են։ Գյուղից 10 հոգի վերևում միշտ եղել է, երեկոյան ժամերին են կարողանում բարձրանալ»։
Բնակիչները ադրբեջանական կողմի սադրանքները չեն տեսնում։

«Էնպես է, որ հանգցնում են, բայց եղանակը մեր օգտին չէ, չոր է։ Կրակը հանգցնում ես, ահագին հեռու ես գալիս, մեկ էլ տեսնում՝ քո հանգցրած տեղը սկսեց նորից կարմրել ու ծուխ դուրս գալ։ Հնարավոր է իրենք մի անգամ վառել են, բայց մենք չենք կարողանում կառավարել ու դա շարունակվում է, քանի որ տեղերը այնքան անհարմար են։ Մեր հրշեջ վարչության աշխատակիցները չեն բարձրանում, ձեռքով ենք հիմնականում մարում կրակը։ Խնդիրը դրանում է»։
Խոտհարքերի այրվելը վտանգ է Կութի բոլոր բնակիչների համար։ Ձմռան համար հավաքած խոտ չունեն, չեն կարող իրենց թույլ տալ գնել խոտը, ուստի հետագայում հնարավոր է կրկին վաճառեն կենդանիների մի մասին։

«Գյուղատնտեսությունն է տուժում, անկում ապրում։ Եթե անասունները կեր չունեցան, բնակիչները վաճառելու են կեսին, որ մյուս կեսին կարողանան պահել։ Գյուղից խոտ գնել այլեւս հնարավոր չէ, տարածքում չկա։ Մի կապը արժի 2000 դրամից ավելի, բայց չկա, որ առնեն, անասնագլխաքանակին չի հերիքում։ Բնակիչները երկար ժամանակ ձեռքով չէին հնձել, խոտերն էլ վառվեցին ու հնարավորությունը քիչ է»։

Չնայած կան այրվող տարածքներ, որոնք դժվարանցանելի են, սակայն բնակիչները միևնույնն է, երեկոյան ժամերին բարձրանում են կրակը մարելու համար։ Հենց այդ ժամանակ էլ լսում են նաև թշնամու կրակոցի ձայները։

«Երբ մենք վերևում էինք, կրակոցի ձայներ լսեցինք, բայց չկողմնորոշվեցինք՝ մեր ուղղությամբ էին կրակում, թե չէ։ Քանի որ խառն էր, կրակն էինք հանգցնում ու չգիտեինք ուր են կրակում»։

Կրակը առաջին իսկ օրը շարժվում էր նաև հայկական դիրքերի ուղղությամբ, բայց բնակիչների շնորհիվ կազմակերպվել է, որ կրակը այդ կողմ չհասնի։

ավելին

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները