Ադրբեջանցիները hաuան Վայոց Ձորին

Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում 16 օր է՝ ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են 75 խոշոր եղջերավորներ անասուններին ու չեն վերադարձրել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Սերս գյուղի վարչական ղեկավար Վազգեն Մուրադյանը։

Սարատեղիում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել էին օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում:

«Կենդանիները չեն վերադարձվել։ Հինգ անասունները պատկանում էին հինգ քաղաքացու։ Մյուս հինգը Եղեգնաձորից բերել էին՝ վճարովի պահելու համար։ 15 կենդանին պատկանում է գյուղացիներից մեկին, մյուս 50-նն էլ անասնապահինն է։ Տարել են անասուններին, չեն էլ տեսել, կապած են եղել իրենց պոստի մոտ, մի քանի օր հետո տարել են»։

Վարչական ղեկավարն ու բնակիչները առավոտյան են տեղեկացել դեպքի մասին։ Մուրադյանը կապ է հաստատել համայնքապետի հետ, նաև մարզպետարան ու տեղեկացրել դեպքի մասին։

Վարչական ղեկավարը տեղեկացնում է՝ ադրբեջանական սահմանը 2.5-ից 3 կմ հեռավորության վրա է։ Անասնապահները 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Զինծառայողներից մեկն է 300 մ առաջացել ու ձորակից քշել կենդանիներին, որից հետո մյուս երկու զինծառայողները ևս առաջանալով հափշտակել են անասուններին:

«Անասունները անցել են սահմանը, մի 30 ժամից ավելի մնացել են նույն տեղում, արածել են։ Հետո ադրբեջանցիները քշել են, տարել։ Անասնապահներն ու մեկ էլ մեր պոստերից են տեսել, թե ոնց են քշում։ Սա գյուղում առաջին անգամ է լինում, մեր մոտից անասուն չեն տարել։ Տարիներ առաջ հարևան գյուղից տարել են, բայց ոչ մեր մոտից։»։

Ադրբեջանական զինծառայողները զինված են եղել, անասնապահները նրանց չեն մոտեցել։ Նրանցից մեկը գնդի պետին է դիմել, բայց կենդանիներին հետ բերելու համար բանակցություններ կարծես չեն վարվում։

«Ասել են մինապատած է, չենք կարող անցնել, հստակ չեմ կարող ասել»։
Խոշոր եղջերավոր կենդանիներն գյուղացիները ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ և չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

«Մեկը հինգ, մյուսը յոթ միլիոնի վարկ էին վերցրել։ Գյուղվարչության պետը գնահատել է վնասը։ Բոլոր անասունները միասին գնահատվել է մոտ 16 մլն 130 հազար դրամ»։

Տուժած գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու մասին այս պահին խոսք չկա, կառավարությունը պետք է որոշի։ Բնակիչները այցեր են ունենում մարզպետարան, եղել են նաև պաշտպանության նախարարությունում, սակայն ապարդյուն։

ավելին

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները