Սասուն Միքայելյանի հռետորիկան փոխվել է. Արաբոյի Մանվելը հեռանում է ԵԿՄ փոխնախագահությունից


Երկրապահ կամավորականների միությունում խժդժություններ են սկսվել։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ խոսակցություններ են առաջացել այն բանից հետո, երբ նախկինում քաղաքական հարցերը օբյեկտիվորեն գնահատող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ պետք է այսուհետ անվերապահորեն պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա տեսակետը քաղաքական` հարցերի շուրջ։

Ասում են նաև, որ Սասուն Միքայելյանին վարչապետը ոսկու հանք է նվիրել, վերջինս էլ փորձում է այդ ձևով երախտապարտ լինել երկրի ղեկավարին։

Նկատենք, որ Սասուն Միքայելյանի պահանջին դեմ են եղել ԵԿՄ որոշ անդամներ, այդ թվում՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը: Նա, ի դեպ, ԵԿՄ-ն փոխնախագահում էր հենց գաղափարաքարոզչական գծով, այսպիսով հակասությունները ամբողջովին տրամաբանական են:


ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մանվել Եղիազարյանը նշեց, որ, թեև, վերջնական որոշում չկա, սակայն հնարավոր է դուրս գա փոխնախագահությունից․ «Ես ոչ թե ԵԿՄ-ից եմ դուրս գալիս, այլ փոխնախագահությունից, քանի որ տեսնում եմ՝ ԵԿՄ փոխնախագահ լինելով չեմ կարողանում պիտանի լինել իմ ընկերներին։ Այսօրվա իրականությանը հետաքրքիր չէ այդ կառույցը, ինչ եք կարծում` ես կարո՞ղ եմ փոխնախագահել, ձևի համար մնալն ի՞նչ իմաստ ունի։ Սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ, իսկ վարչության անդամ կշարունակեմ մնալ. տեսնենք իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասաց նա։

Հարցին՝ այս օրերին ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնություննե՞ր են առաջացել, որ նման որոշում է կայացրել, Եղիազարյանը պատասխանեց․ «Իմ հաշվով, բացարձակապես, ոչ։ Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ բոլորի հետ` բառիս բուն իմաստով»։ Դիտարկմանը՝ Սասուն Միքայելյանի հետ և՞ս՝ ի պատասխան ասաց․ «Առավելևս նրա հետ»։

Անդրադառնալով լուրերին, թե Սասուն Միքայելյանը որոշակի հայտարարություններ է արել, որին անհամաձայնություն է հայտնել ինքը՝ Եղիազարյանը, վերջինս հերքեց․ «Անկախ ամեն ինչից, ես օբյեկտիվ եմ լինելու, դրա մասին խոսք չկա, բայց այդպիսի խոսակցություն բացարձակապես չի եղել»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից Սասուն Միքայելյանին նվիրած ոսկու հանքին, ապա Եղիազարյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում։

Սոնա Հարությունյան

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները