Կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները․ ՍԴ նախագահի փաստաբան

Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առերեւույթ եւ ուղղակի կերպով հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը։ Պատահական չէ, որ նախագծի հիմնավորման մեջ նախագծի հեղինակները որեւէ հղում չեն նախատեսել Սահմանադրության նշված կետին։ Ավելին, կարծես դիտավորյալ կերպով արհամարհել են նշված սահմանադրական նորմի գոյությունը։

Համաձայն նշված դրույթի՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Այսինքն, «Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը» ձեւակերպումն ուղղակիորեն ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխության վերաբերող հարցերով

Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան։

Հետևաբար, սահմանադրական փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարանին դիմելն Ազգային ժողովի օբյեկտիվ պարտականությունն է, ոչ թե հայեցողական լիազորությունը։

Հ. Գ. Առաջիկա օրերին ցանկանում եմ տեսնել նախագծի հեղինակները «հիմնավորումներն» առ այն, թե ինչպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը թույլ տալիս սահմանադրական փոփոխության վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան դիմելը նախատեսել որպես Ազգային ժողովի «հայեցողական» լիազորություն։

Հ.Գ.Գ ՈՒ ոչ մի ձուկ, ու ոչ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլոր պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները...»։

 

 

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները