Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրգործի հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով․ ՀՔԾ

Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել ՀՔԾ-ի լրատվության ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից կատարվող անհիմն շահարկումներից հանրությանը զերծ պահելու նպատակով, ինչպես նաեւ կարեւորելով անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու` քաղաքացիների իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը.
Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսավարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ:

Հարցաքննության ընթացքում Ն. Սամսոնյանին առաջարկվել է հայտնել իր գրառման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, նշել ռեստորանի տվյալները, հայտնել այլ մանրամասներ:  

 

Ն.Սամսոնյանը, անհիմն պատճառաբանելով, որ դա իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է, հրաժարվել է հարցերին ըստ էության պատասխանելուց, ինչի մասին նշում է կատարվել հարցաքննության արձանագրության մեջ: 

Այնուհետեւ Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով: Քննիչը, չունենալով քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որեւէ դատավարական պարտականություն, դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը: 

Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա՝ ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու եւ նրանց կողմից առերեւույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ի լրատվությունից հայտնել էին, որ ՀՔԾ-ում քննվում է Նարեկ Սամսոնյանի՝ «3000$ 1կգ սեւ իկռա առնող վարչապետը» վերտառությամբ գրառումը։ 

NEWS.am-ի տեղեկություններով հարուցվել է քրեական գործ Սամսոնյանի գրառման, մասնավորապես,  հետեւյալ հատվածի վերաբերյալ․
««սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայինանում ա եւ որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում»:
 Սամսոնյանը, մասնավորապես, գրել էր․

«3000$ 1կգ սեւ իկռա առնող Վարչապետը
Անհամաչափ փաստերից խոսացիք չդիմացա... Ուրեմն սա մեր առաջին ձեռից, խիստ հավաստի աղբյուրի փոխանցած լուրն ա, որը էսօր չէ, որ պետք ա հրապարակեի, բայց դե Նիկոլը անհամաչափություն էր ուզում: Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սեւ իկռան: Ու դե քանի որ մեր Վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երեւանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: Ախռանայի տղերքը գնում են էդ ռեստորան ու նորից նույն չափ սեւ իկռա են ուզում, բայց ասում են «էս անգամ փոխանցումով առնենք էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում ա, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու էս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայինանում ա եւ որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում:
Էս ա սրա իրական դեմքը ու հիմա ինքը վիդիծի լի ապշել ա սաֆարյանստյոպիկի օդում կրակած թվից: Էս ա «մեր ժամանակների հերոսը»: Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սեւ իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500 $-ից »:
 

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան
Ամենաընթերցվածները