«Հրապարակ». Օրենքով գողե՞ր են ժամանել Հայաստան

Հրապարակ»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան են ժամանել եզդի օրենքով գողեր։ Ըստ լուրերի, նրանք իրենց երկրներում խնդիրներ են ունեցել իրավապահների հետ եւ որոշել են ապահով երկիր տեղափոխվել։ Օրենքով գողերը որոշակի գործարք են առաջարկել մեր իշխանություններին․ ապաստան ՀՀ-ում՝ օր-օրի ավելի լարվող քրեական իրավիճակը զսպելու դիմաց։ Իսկ Հայաստանում դանակահարություններն ու սպանությունները, օրը ցերեկով կրակոցներն այնքան են հաճախացել, որ մեր երկիրը մոտ է Սիցիլիա դառնալուն։

Իշխանությունը կարծում է, որ քրեական աշխարհի միջամտությունը, ինքնակառավարման լծակներ գործի դնելը կարող են իրավիճակը փոխել երկրում։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը։ Հայտնի են ժամանած օրենքով գողերի անունները՝ Նոդար եւ Դաթո։ Ասում են՝ նրանք նույնիսկ հանդիպել են վարչապետի հետ։ Ազգությամբ եզդի գողերի այցը Հայաստան արդեն խոսակցությունների թեմա է դարձել քրեական աշխարհում։ Սա ընկալվել է որպես դրսի եւ տեղի գողերի միջեւ առճակատման վտանգ, հայաստանյան գողականներին սանձելու միջոց։

Հայտնի է, որ Փաշինյանի ու հայաստանյան գողական աշխարհի հարաբերությունները բարդ են՝ «մեր գողականները» նրան չեն ընդունում, եւ պատճառը ոչ միայն նրա հայտարարած պայքարն է քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ ու Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ավելացնելը, այլեւ կրիմինալ աշխարհը չի ներում «երեխեքի գլուխն ուտելն ու հողերը հանձնելը»։ Իսկ եզդի օրենքով գողերի այցը Հայաստան նոր թեմա է ավելացրել այս հակասությունների մեջ։

Ի դեպ, լավատեղյակ անձինք նշում են, որ սա կարող է նաեւ Ուկրաինայի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում լարում առաջացնել՝ ՀՀ-ի կողմից նրանց հյուրընկալելը լավ չի դիտվի»:

Ավելին

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները