Լկտի և անզուսպ ավտորիտարիզմ․ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Արմեն Չարչյանին կալանավորելու են

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել են կանգ չառնել որևէ ապօրինության առջև և մինչև վերջ հետապնդել քաղաքական հակառակորդներին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը․ անվանի բժիշկը կրկին կալանավորվելու է։ Մեկ ամիս առաջ՝ հուլիսի 21-Ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։ Մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանին կրկին կալանավորել։ Եվ այսօր, վերաքննիչ քրեական դատարանը անվրդով կատարել է իրեն տրված ապօրինի հրահանգը, և ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշում կայացրել։ Չարչյանի փաստաբաններն ահազանգում են՝ Արմեն Չարչյանն այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով՝ չի կարող առանց ԱԺ թույլտվության ազատությունից զրկվել։ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նշել է, թե Սա ո՛չ «Հայաստան» դաշինքի դեմ ուղղված գործողություն է, ո՛չ էլ Արմեն Չարչյանի, սա գործողություն է Հայաստան պետության դեմ:  Վաղուց արդեն հայտնի փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հանդուրժել իր քաղաքական ընդդիմախոսների գոյության փաստն իսկ, ու քանի որ դեռ չի կարող գնդակահարել կամ աքսորել նրանց, ստիպված է բավարարվել դատարանով կալանավորելով և անազատության մեջ պահելով։ Գործող վարչախմբին «օրենք», «իրավունք», «արդարադատություն» հասկացությունները խորթ են, հանուն սեփական իշխանության պահպանման, նրանք պատրաստ են անցնել իրավական և բարոյական բոլոր արգելքների վրայով։ Արմեն Մանուկյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները