Գամալեայի անվան կենտրոնը «Սպուտնիկ-V»-ն մոդիֆիկացրել է COVID-19-ի «դելտա» շտամի ներքո

ՌԴ Առողջապահության նախարարության Գամալեայի անվան կենտրոնում մշակվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի տարբերակ, որը մոդիֆիկացված է հատուկ COVID-19-ի «Դելտա» շտամի դեմ: Այս մասին «Интерфакс»-ին տեղեկացրել է կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը:

«Սառնարանում արդեն առկա է պատվաստանյութի կառուցվածքը»,- ասել է գիտնականը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այժմ դեռ վաղ է խոսել այդպիսի պատվաստանյութի արդյունավետության մասին:

«Բոլորը սկսեցին պատվաստանյութ ստեղծել «դելտա» շտամի հաջորդականության վրա հիմնվելով, սակայն արդյո՞ք դրանք կլինեն ավելի լավը (արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերից)  «դելտա» շտամի դեմ, ոչ ոք չի կարող ասել»,- ասել է Գինցբուրգը:

Գինցբուրգն ասել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում COVID-ից մահացածության բարձր թվերը կապված են «դելտա» շտամի հետ, ապագայում հնարավոր են նոր մուտացիաներ, բայց արդյո՞ք դրանք ավելի վտանգավոր կլինեն, քան «դելտան», դժվար է ասել:

«Նրանց մոտ, ովքեր պատվաստված չեն, ինֆեկցիոն պրոցեսն ընթանում է ոչ թե 2-3 շաբաթվա ընթացքում, այլ 4-5 օրվա: Իսկ մեր իմունային համակարգը հակամարմիններ արտադրում է 10-12-14 օրվա ընթացքում: Կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում օրգանիզմը հասցնում է հակամարմիններ արտադրել, և բացի դրանից էլ հանճարեղ ռեանիմատոլոգներն էին օգնում հիվանդներին դիմանալ, մինչ իմունային համակարգը կսկսեր աշխատել: «Դելտայի» դեպքում նրանք չեն հասցնում»,- ասել է Գինցբուրգը:

Նրա խոսքերով՝ հնարավոր է՝ նոր շտամներ ի հայտ գան: «Ավելի վտանգավորի մասին դժվար է ասել, բայց կլինեն այլ մուտացիաներ»,- ասել է գիտնականը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է՝ ավելի վտանգավոր շտամ ի հայտ գա:

Ավելի վաղ ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Ստարոդուբովը, ով համակարգում է բժշկությունը, «Интерфакс»-ին հայտարարել էր, որ COVID-19-ի՝ գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը պակաս արդյունավետ են «հնդկական» կամ «դելտա» շտամի դեմ, սակայն դեռ նոր դեղամիջոցների անհրաժեշտություն չկա:

«Գենետիկները հետևում են շտամի մոդիֆիկացիաների փոփոխություններին, և եթե պետք լինի, նրանք կարող են նոր պատվաստանյութեր ստեղծելու հարցը դնել: Առայժմ այն պատվաստանյութերը, որոնք գոյություն ունեն, ծածկում են մեր խնդիրները»,- ասել էր նա:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն օգոստոսի 11-ին տեղեկացրել էր, որ «դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ-V»-ի արդյունավետությունը կազմում է 83%, և այն ավելի քան 95 %-ով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից:

Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի հաղորդագրության մեջ նշվում էր, որ այդ ցուցանիշներն ավելի բարձր են, քան Pfizer-ի արդյունավետությունը, որը որոշ տվյալներով գնահատվում է 42 %, և Moderna-ի արդյունավետությունը, որն էլ, իր հերթին, «դելտա» շտամի դեմ պայքարում է մոտ 76%-ով:

Հիշեցնենք, որ Գամալեայի կենտրոնում ստեղծված «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ՌԴ-ում զանգվածային պատվաստումների համար նախատեսված հիմնական պրեպարատն է:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները